«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա
13.10.2019 | 13:18

Սպիտակ տան 4 ներկա և նախկին պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի վրա Սիրիայում, չնայած նրանք դեռ ամիսներ առաջ գիտեին, որ այդտեղ տեղակայված են հենց ամերիկյան ուժերը՝ տեղեկացնում է The Washington Post -ը: Ամերիկացի սպայի խոսքով`թուրքերը կրակ են բացել 155 մմ-անոց արկերով: Անկարայի գործողությունները կարելի է պայմանավորել նրանով, որ թուրքերը ցանկանում են իրենց հսկողության տակ վերցնել ավելի շատ տարածքներ, քան կա ԱՄՆ-ի և Թուրքիայի պայմանավորվածության մեջ, հեռացնել ամերիկյան ուժերը Սիրիական Կոբանի քաղաքից: Թուրքիայի ՊՆ-ից հայտարարել են, որ իրենք կրակել են քրդական խմբավորումների ուղղությամբ և միանգամից դադարեցրել են կրակը, երբ ամերիկյան կողմը արձագանքել է, որ այդտեղ իրենց դիրքերն են տեղակայված:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ