Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են

Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են
13.10.2019 | 13:18

Լեհաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Լեհերը պետք է ընտրեն Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) 460 պատգամավոր և Սենատի (վերին պալատ) 100 պատգամավոր: Ընտրական տեղամասերի փակվելուց հետո կհայտարարվեն exit poll-ի առաջին արդյունքները: Ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 % է, կոալիցիաների համար՝ 8%-ը:


Ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 30111281 ընտրող, բացվել է 27415 ընտրական տեղամաս, որոնցից 329-ը՝ արտասահմանում, 5-ը նավերի վրա: Արտասահմանում ամենաշատ ընտրական տեղամասեր բացվել են ԱՄՆ-ում՝ 48, Մեծ Բրիտանիայում՝ 54 և Գերմանիայում՝ 23: Սեյմում պատգամավորական 1 տեղի համար պայքարելու է 11 թեկնածու: 460 պատգամավորական մանդատի համար պայքարում է 5112 թեկնածու: Սենատի պատգամավորական 100 տեղի համար պայքարում է 275 թեկնածու:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ