Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գրքի մայրաքաղաքները

Գրքի մայրաքաղաքները
13.10.2019 | 22:13

2021 թվականի աշխարհի գրքի մայրաքաղաք է լինելու Թբիլիսին: ՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը համապատասխան որոշումբ ընդունել է Գրքի հաշխարհային մայրաքաղաքի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա։ Ծրագրի շրջանակներում կկառուցվեն գրադարաններ, կանցկացվի երեխաների համար գրքերի փառատոներ, կներկայացվեն թվային նախագծեր` գրքերը խաղերի վերածելու և Վրաստանի առաջին հրատարակչությունը վերականգնելու համար։ Թբիլիսիում տոնակատարության տարին կմեկնարկի 2021-ի ապրիլի 23-ից՝ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը: Ծրագրի կարգախոսն է «Եվ քո՞ հաջորդ գիրքը...»։ Գլխավոր նպատակը՝ ընթերցանության հանրահռչակումն ու գրքերը մատչելի դարձնել սոցիալական խմբերին:

Այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Շարջան՝ ԱՄԷ, հաջորդ տարի լինելու է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը։ 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր Երևանը։

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ