Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Դանիելյան. Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը

Արթուր Դանիելյան. Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը
19.10.2019 | 13:07

Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը՝ ֆեյսբուքում գրել է «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։ «Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառն այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին: Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի էդ մարդը ինչո՞վ է մտածում, ո՞նց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդի՞րը: Լավ, ասենք թե, Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում, ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ», - գրել է Արթուր Դանիելյանը:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ