«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը «բա­նա­կից փա­խած­նե­րի» կա­ռա­վա­րու­թ­յուն է գլ­խա­վո­րում»

«Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը «բա­նա­կից փա­խած­նե­րի» կա­ռա­վա­րու­թ­յուն է գլ­խա­վո­րում»
01.11.2019 | 00:46

Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի և դրա նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի շուրջ կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, գաղտ­նի փաս­տաթղ­թով նա­խա­րար­նե­րի աշ­խա­տա­վարձ բարձ­րաց­նե­լու, Նաի­րի Հու­նա­նյա­նի խնդ­րագ­րի և ներ­քա­ղա­քա­կան այլ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է քա­ղա­քա­գետ ՆԱ­ՐԵԿ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԻ հետ:

-Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու նա­խա­գի­ծը ՍԴ-ում չըն­դուն­վե­լուց հե­տո իշ­խա­նու­թյուն­ներն ան­ցել են, ի­րենց իսկ բնո­րոշ­մամբ, «Պլան Բ»-ին, և այդ շր­ջա­նակ­նե­րում ԱԱԾ հար­ցաքն­նու­թյան են կանչ­վել Հրայր Թով­մա­սյա­նի դուստ­րերն ու հայ­րը: Ընդ­դի­մա­խոս­ներն ա­սում են, թե այս գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում է ձեր­բա­կալ­վել նաև ԱԺ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի նախ­կին տե­ղա­կալ Ար­սեն Բա­բա­յա­նը: ԱԺ նախ­կին նա­խա­գահ Ա­րա Բաբ­լո­յա­նի շուրջ նույն­պես ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ու­նե­նում: Ի՞նչ է կա­տար­վում ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան դաշ­տում այս ա­ռու­մով: Քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե՞ր են սրանք:
-Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցող այս բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ թե՛ Ար­սեն Բա­բա­յա­նի ձեր­բա­կա­լու­թյու­նը, կա­լա­նա­վո­րու­մը, ո­րոնք ոտ­քից գլուխ ա­պօ­րի­նի գոր­ծըն­թաց­ներ են, թե՛ Ա­րա Բաբ­լո­յա­նին մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րե­լը, թե՛ Հրայր Թով­մա­սյա­նի հո­րը և դուստ­րե­րին ԱԱԾ հար­ցաքն­նու­թյան կան­չե­լը, հե­տապն­դում են մեկ քա­ղա­քա­կան նպա­տակ՝ Հրայր Թով­մա­սյա­նին՝ ի­րենց հա­մար ան­ցան­կա­լի թեկ­նա­ծուին, հրա­ժա­րա­կան պար­տադ­րել: Այս­տեղ ի­րա­վա­կան որևէ գոր­ծըն­թաց չկա, սրանք բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան հե­տապն­դում­ներ են, ո­րոնք վա­ղը, մյուս օ­րը ստա­նա­լու են ի­րենց ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նը, և պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վե­լու բո­լո­րը՝ սկ­սած շար­քա­յին քն­նի­չից, վեր­ջաց­րած քա­ղա­քա­կան հրա­հանգ­նե­րը ի­ջեց­նող մարդ­կան­ցով: Ըստ էու­թյան, ակն­հայտ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է տե­ղի ու­նե­նում, ին­չը նպաս­տում է, որ Հրայր Թով­մա­սյա­նը դառ­նա ա­մե­նա­բարձր վար­կա­նիշն ու­նե­ցող ընդ­դի­մա­դիր գոր­ծի­չը, քա­նի որ կա­րո­ղա­նում է դի­մա­կա­յել ու դի­մադ­րել բո­լոր տե­սա­կի հար­ձա­կում­նե­րին: Այս ա­մե­նի հետևանք­նե­րը, միան­շա­նակ, չեն բխե­լու Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան շա­հե­րից, ո­րով­հետև գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գա­հի նկատ­մամբ քա­ղա­քա­կան հա­լա­ծանք­ներ է սկ­սել քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը:
-Ին­չու՞ հենց հոկ­տեմ­բե­րի 27-ի նա­խա­շե­մին Նաի­րի Հու­նա­նյա­նի վա­ղա­ժամ­կետ ա­զատ ար­ձակ­ման դի­մու­մը հան­րայ­նաց­վեց: Պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն էլ ո­րո­շեց հան­դի­պել նրա հետ: Նույն այդ պատ­գա­մա­վորն էլ այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում ու հան­դի­պում­ներ ու­նե­նում ա­մե­նա­տար­բեր մարդ­կանց հետ:
-Այս ամ­բողջ ներ­կա­յա­ցու­մը, ո­րը կազ­մա­կերպ­վել է մի քա­նի գոր­ծող ան­ձանց կող­մից, բա­վա­կան վա­ղուց էր պլա­նա­վոր­վել, և պլա­նա­վոր­վել է ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից, իմ ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով, դեռևս եր­կու ա­միս ա­ռաջ: Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը գլ­խա­վոր գոր­ծող ան­ձի դե­րը ստանձ­նել է հենց Փա­շի­նյա­նի ա­ռա­ջար­կով: Բայց սա ըն­դա­մե­նը շոու է, որ­պես­զի հան­րու­թյա­նը կե­րակ­րեն նո­րա­նոր ինչ-որ «սկան­դա­լա­յին» բա­ցա­հայ­տում­նե­րով և այլն: Նի­կոլ Փա­շի­նյանն ա­պա­ցու­ցում է, որ ան­գամ «Հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով հա­րա­զատ­նե­րի նկատ­մամբ հար­գանք չու­նի: Նա դրա գնով կա­րող է փոր­ձել քա­ղա­քա­կան ինչ-ինչ դի­վի­դենդ­ներ ստա­նալ, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, ձա­խող­ված նա­խա­գիծ է, ին­չի մա­սին Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը վաղ թե ուշ ցուց­մունք կտա, ու բո­լո­րիս հա­մար պարզ կլի­նի, թե ինչ է խո­սել Նաի­րի Հու­նա­նյա­նի հետ, ինչ է հա­մո­զել, որ ա­սի կամ «բա­ցա­հայ­տի» ոճ­րա­գոր­ծը: Հու­սով եմ՝ հան­դիպ­ման ձայ­նագ­րու­թյունն առ­կա է: Ցա­վոք, Հա­յաս­տա­նում այ­սօր «մատ­նի­չի զար­գա­ցող ինս­տի­տուտ» է գոր­ծում, գե­րա­գույն գլ­խա­վոր մատ­նի­չը Ար­ման Բա­բա­ջա­նյանն է: Նա իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար սև գործ ա­նող պատ­գա­մա­վոր է դար­ձել:
-Կենտ­րո­նա­ցած ենք ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա՝ մո­ռա­նա­լով, որ իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին կա­ռա­վա­րող թի­մը մեծ խոս­տում­ներ է տվել մարդ­կանց, թե բո­լո­րիս կյան­քի ո­րա­կը շատ ա­րագ ու էա­կա­նո­րեն փոխ­վե­լու է։ ՈՒ՞ր մնա­ցին այդ խոս­տում­նե­րը։
-Իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին տր­ված խոս­տում­ներն ի­րա­կա­նա­նա­լու են­թա­կա չեն և չեն էլ կա­րող ի­րա­կա­նաց­վել Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ա­մուլ կա­ռա­վա­րու­թյան» կող­մից: Այդ խոս­տում­նե­րը և շոու­նե­րը՝ սկ­սած Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ հե­տապն­դում­նե­րից, վեր­ջաց­րած Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­լա­նա­վո­րու­մով կամ «Հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծի ծաղ­րու­ծա­նա­կով, այդ­պես էլ կյան­քի չկոչ­վող փո­փո­խու­թյուն­նե­րը քո­ղար­կե­լու հա­մար են: Միամ­տու­թյուն է կար­ծել, որ այս իշ­խա­նու­թյու­նը կկա­րո­ղա­նա ինչ-որ լուրջ փո­փո­խու­թյուն ա­նել, նման խո­սակ­ցու­թյուն­նե­րը ֆան­տա­զիա­յի ժան­րից են:
-Սրան զու­գա­հեռ՝ գաղտ­նի ո­րոշ­մամբ, ա­ռանց ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րին տե­ղյակ պա­հե­լու, բարձ­րաց­վել են նա­խա­րար­նե­րի ու մարզ­պետ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը:
-Նա­խա­րար­նե­րի ու մարզ­պետ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­մա­նը զու­գա­հեռ՝ նաև բարձ­րաց­վել են պարգևավ­ճար­նե­րը, ո­րոնք ստա­նում են պե­տա­կան աշ­խա­տող­նե­րը, այ­սինքն՝ ի­րենց յու­րա­յին­նե­րը: Գոր­ծու­ղում­ներն են ա­վե­լա­ցել, Նի­կոլ Փա­շի­նյա­նի ըն­տա­նի­քի կող­մից բա­վա­կան ճոխ գնում­ներն են ա­վե­լա­ցել, եր­կու S դա­սի «Mercedes» են ձեռք բե­րել, որ, մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով, սպա­սար­կում են ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նին և Ան­նա Հա­կո­բյա­նին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետ­բյու­ջեից մեկ մի­լիոն դո­լա­րից ա­վե­լի գու­մար ծախ­սել է տան վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար, այժմ էլ քն­նար­կում է նոր ինք­նա­թիռ գնե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Փա­շի­նյա­նը ցոփ ու շվայտ կյան­քով ապ­րող մարդ է, ո­րը պա­տա­հա­բար ե­կել է իշ­խա­նու­թյան ու իր մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րաց­նե­լու, նրանց հա­մար ճոխ կյանք ա­պա­հո­վե­լու հա­մար ջանք ու ե­ռանդ չի խնա­յում:
-Նա­խորդ հար­ցի տրա­մա­բա­նու­թյու­նից ել­նե­լով՝ հա­սա­րա­կու­թյու­նը շատ հար­ցե­րի լո­յալ է վե­րա­բեր­վում այ­սօր, ո­րոնք նախ­կի­նում բուռն քն­նա­դա­տու­թյան ա­ռիթ էին դառ­նում։ Ին­չու՞ են ան­տար­բեր մար­դիկ:
-Այդ­քան էլ հա­մա­կար­ծիք չեմ, թե մար­դիկ ան­տար­բեր են, ընդ­հա­կա­ռա­կը՝ հա­սա­րա­կու­թյու­նը կա­մաց-կա­մաց սկ­սում է գի­տակ­ցել իր շուր­ջը տե­ղի ու­նե­ցող աբ­սուր­դը: Թվա­ցյալ ան­տար­բե­րու­թյուն ու ան­դորր է, բայց ի­րա­կա­նում այդ­պես չէ: Խոս­քե­րիս ճշ­մար­տա­ցիու­թյան մեջ հա­մոզ­վե­լու հա­մար հոր­դո­րում եմ եր­թու­ղա­յին տաք­սի նս­տել ու լսել մարդ­կանց խո­սակ­ցու­թյու­նը: Նույ­նը խոր­հուրդ եմ տա­լիս նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ կեր­պա­րա­նա­փոխ­վել, նս­տել ցան­կա­ցած տաք­սի ու լսել՝ մար­դիկ ինչ են խո­սում: Նա ա­վե­լի ա­րա­գո­րեն է «վաս­տա­կել» ժո­ղովր­դի հա­կակ­րան­քը, քան Սերժ Սարգ­սյա­նը իր պաշ­տո­նա­վար­ման տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում:
-Ինք­ներդ հա­ճախ եք նշում, որ իշ­խա­նու­թյուն­ներն ան­դառ­նա­լի ո­րո­շում­ներ են կա­յաց­նում, կմաս­նա­վո­րեց­նե՞ք:
-Ի­հար­կե, ե­ղել են ո­րո­շում­ներ, ո­րոնք այս իշ­խա­նու­թյուն­նե­րին վե­րա­դար­ձի տեղ չեն թող­նում: Այդ­պի­սի ո­րո­շում­նե­րից մե­կը Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ սան­ձա­զերծ­ված քա­ղա­քա­կան հե­տապն­դումն է, Ռո­բերտ Քո­չա­րյա­նին ա­պօ­րի­նի կա­լան­քի տակ պա­հե­լը, Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րում սե­ղա­նի խա­ղա­քար­տե­րը, բա­ռի բուն ի­մաս­տով, ամ­բող­ջու­թյամբ հօ­գուտ Ադր­բե­ջա­նի շր­ջե­լը, կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ՝ ոչ կոմ­պե­տենտ ան­ձանց նշա­նա­կե­լը և այլն:
-Ին­չու՞ չի ձևա­վոր­վում ընդ­դի­մա­դիր բևե­ռը, ու՞ր է ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը:
-Ընդ­դի­մա­դիր բևե­ռը, ըստ էու­թյան, ձևա­վոր­ված է, հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րը երևում են: Նոր ձևա­վոր­վող քա­ղա­քա­ցիա­կան ու­ժե­րը, ո­րոնք այս ըն­թաց­քում կա­րո­ղա­ցան ժա­մա­նա­կը ճիշտ օգ­տա­գոր­ծել և ա­վե­լի կա­յա­նալ, ար­դեն երևում են դաշ­տում: Ժա­մա­նա­կի հարց է, մի քա­նի հս­տակ բևեռ­ներ կա­ռանձ­նա­նան ու կս­տանձ­նեն իշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու և Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ղիով տա­նե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը:

-Ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կան ի՞նչ զար­գա­ցում­ներ եք կան­խա­տե­սում մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում, ո­րոնք հնա­րա­վոր է փո­խեն Հա­յաս­տա­նի զար­գաց­ման ըն­թաց­քը:
-Ներ­քա­ղա­քա­կան հա­մա­տեքս­տում՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ջղաձ­գում­նե­րը գնա­լով ա­վե­լի ակն­հայտ կդառ­նան, նոր քա­ղա­քա­կան հե­տապն­դում­ներ կլի­նեն, ո­րոնք ա­վե­լի ու ա­վե­լի կհիաս­թա­փեց­նեն մարդ­կանց, քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնք, ի վեր­ջո, կհաս­կա­նան՝ շոու­նե­րը ոչ թե ար­դա­րու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու կամ այն վե­րա­կանգ­նե­լու, այլ իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու և այն պա­հե­լու մի­տում ու­նեն: Ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­մա­տեքս­տում՝ հու­սանք, որ ցն­ցում­ներ չեն լի­նի: Բայց ա­մե­նա­հա­վա­նա­կան ցն­ցու­մը պա­տե­րազ­մը կա­րող է լի­նել, ին­չի դեպ­քում, վս­տա­հա­բար, Նի­կոլ Փա­շի­նյա­նը միան­գա­մից կկորց­նի իշ­խա­նու­թյու­նը, քա­նի որ բա­նա­կը և զին­վո­րա­կա­նու­թյու­նը չեն կա­րող են­թարկ­վել մի մար­դու, ո­րը գա­ղա­փար չու­նի պա­տե­րազ­մի մա­սին առ­հա­սա­րակ, փա­խել է բա­նա­կից և «բա­նա­կից փա­խած­նե­րի» կա­ռա­վա­րու­թյուն է գլ­խա­վո­րում: Հու­սանք՝ Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ զին­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի չի վե­րած­վի:


Զրու­ցեց
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 5393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ