Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա, ով մեզ խան­գա­րում էր, նա էլ մեզ կօգ­նի

Նա, ով մեզ խան­գա­րում էր, նա էլ մեզ կօգ­նի
01.11.2019 | 00:48

Ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յո­ղի ծե­ծի մեջ մե­ղադր­վող խմ­բի դա­տա­պաշտ­պան ԱՐԱՐԱՏ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ նշա­նակ­վեց Վա­յոց ձո­րի մարզ­պետ։ Ի դեպ, այդ խմ­բում շր­ջա­նառ­վում է նաև Վա­յոց ձո­րի նախ­կին մարզ­պետ Տր­դատ Սարգ­սյա­նի ա­նու­նը։ Բնա­կա­նա­բար, կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո նո­րան­շա­նակ մարզ­պե­տին հար­ցե­րի մեծ մա­սը վե­րա­բե­րում էր այդ մի­ջա­դե­պին։ Եվ քա­նի որ Ա­րա­րատ Գրի­գո­րյա­նը հմուտ փաս­տա­բան է և նրան դժ­վար է հան­կար­ծա­կիի բե­րել, փոր­ձե­ցինք «խմ­բագ­րել» հար­ցը` նո­րան­շա­նակ մարզ­պետն ինչ­պե՞ս է վե­րա­բեր­վում ծեծ աս­վա­ծին։


-Դեմ չեմ... (Լեզ­վի սա­թա­քու­մից հե­տո ա­վե­լաց­րեց- Ժ. Վ.). ոչ, ոչ, յու­րա­քան­չյուր բռ­նու­թյա­նը դեմ եմ, սա­կայն կար­ծում եմ, այդ մի­ջա­դե­պի հետ կապ­ված ճիշտ կլի­նի, որ քնն­չա­կան կո­մի­տեն ինքն իր են­թադ­րու­թյուն­նե­րը կամ գոր­ծի քն­նու­թյան հետ կապ­ված տե­ղե­կու­թյուն ներ­կա­յաց­նի։
-Որ­պես մարզ­պետ, Ձեր և ար­դեն նախ­կին մարզ­պետ Տր­դատ Սարգ­սյա­նի տար­բե­րու­թյու­նը ո­րա­կա­կան ա­ռու­մով ո՞րն է լի­նե­լու։
-Չեմ կա­րող գնա­հա­տել իմ և պա­րոն Սարգ­սյա­նի աշ­խա­տան­քի տար­բե­րու­թյու­նը, քա­նի որ դեռևս չեմ ան­ցել աշ­խա­տան­քի։ Սա­կայն կու­զե­նամ ըն­դգ­ծել, որ մարզ­պե­տա­րա­նի բնա­կա­նոն աշ­խա­տան­քը շա­րու­նակ­վե­լու է, ծրագ­րե­րը լի­նե­լու են շա­րու­նա­կա­կան։ Աշ­խա­տե­լու եմ մարզ­պե­տի պաշ­տո­նում ա­նա­չառ և հրա­տապ, ին­տեգր­վե­լու եմ աշ­խա­տան­քին։
-Պա­րոն Գրի­գո­րյան, լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում Դուք ա­սա­ցիք, որ մար­զի խն­դիր­նե­րին ծա­նո­թա­ցել եք լրատ­վա­մի­ջոց­նե­րից, մարզ­պե­տա­րա­նի պաշ­տո­նա­կան կայ­քից, ինչ­պես նաև տե­ղում փաս­տա­ցի ի­րա­վի­ճա­կից և հա­վե­լե­ցիք, որ դեռ ա­ռիթ կլի­նի խն­դիր­նե­րի մա­սին ման­րա­մասն խո­սե­լու։ Ես ճի՞շտ հաս­կա­ցա, որ այս պա­հին հս­տակ տես­լա­կան, թե ինչ պի­տի ա­նեք, և ին­չով է Ձեր գոր­ծու­նեու­թյու­նը ծրագ­րա­յին ա­ռու­մով տար­բեր­վե­լու նա­խորդ մարզ­պե­տից, չու­նեք։
-Հս­տակ ուղ­ղու­թյուն­ներ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված նա­խանշ­ված են, սա­կայն այս պա­հին ա­սել, որ կա հս­տակ տես­լա­կան Ձեր նշած հար­ցի վե­րա­բե­րյալ, վաղ է։ Բնա­կա­նա­բար, աշ­խա­տան­քի ըն­թաց­քում հնա­րա­վոր է, որ ո­րո­շա­կի ուղ­ղու­թյուն­նե­րով փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն։ Ե­թե հնա­րա­վոր է իմ գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում բա­րե­լա­վել մար­զի բնա­կիչ­նե­րի կյան­քը, ա­պա ես դա ա­նե­լու եմ։
-Ձեր լու­սա­վոր գա­ղա­փար­նե­րը ե՞րբ ի­րա­կա­նու­թյուն կդառ­նան։
-Աստ­ված տա` շուտ լի­նի։ Հս­տակ ժա­մա­նա­կա­հատ­ված այս պա­հին չեմ կա­րող ա­սել։ Հա­մե­նայն դեպս, լավ աշ­խա­տան­քի ար­դյուն­քը միշտ կու­նե­նա իր տրա­մա­բա­նա­կան լավ ա­վար­տը։


Ճե­պազ­րու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 6014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ