Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Կոչ ենք ա­նում միա­բան լի­նել ու միա­նալ հա­նուն Աստ­ծու ու մեր հայ­րե­նի­քի մղ­վող սր­բա­զան պայ­քա­րին»

«Կոչ ենք ա­նում միա­բան լի­նել ու միա­նալ հա­նուն Աստ­ծու ու մեր հայ­րե­նի­քի մղ­վող սր­բա­զան պայ­քա­րին»
01.11.2019 | 00:09

Ե­թե նկա­տի ու­նե­նանք ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի վեր­ջին շր­ջա­նի եվ­րո­պա­կան վո­յաժ­նե­րը, նրա հան­դի­պում­նե­րը և ե­լույթ­նե­րը Ռու­բեն Սևա­կի հայտ­նի խոս­քե­րով և իր այ­սօր­վա բար­քե­րով պոռ­նիկ Եվ­րո­պա­յում, ա­պա հաս­կա­նա­լի կդառ­նա, թե Հա­յաս­տա­նում ար­վա­մոլ­նե­րի, ի­գա­ցող­նե­րի (լես­բու­հի­նե­րի), բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի հա­մար լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի լոբ­բին­գով զբաղ­վող Եվ­րո­պա­յի խոր­հր­դում ին­չու են ար­դեն պա­հը հա­սու­նա­ցած հա­մա­րել Հա­յաս­տան այ­ցե­լե­լու։

«Հրա­պա­րակ» օ­րա­թերթն օ­րերս տե­ղե­կաց­րեց. «Մենք ար­դեն գրել ենք, որ ուր­բաթ օ­րը՝ նո­յեմ­բե­րի 1-ին, Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի լոբ­բին­գով զբաղ­վող Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ­նե­րից բաղ­կա­ցած պատ­վի­րա­կու­թյուն է ժա­մա­նե­լու Հա­յաս­տան։
ԱԺ մեր աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ՝ պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րը նույն օ­րը ժա­մը 13։00-ին հան­դի­պում են ու­նե­նա­լու ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի, պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի և ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րի հետ, քն­նար­կե­լու են Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան Հա­յաս­տա­նում վա­վե­րաց­նե­լու ժամ­կետ­նե­րը։
Միր­զո­յա­նը թեև ներ­կա­յաց­րել է, որ հա­սա­րա­կու­թյու­նը մեծ մա­սամբ դեմ է կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը, սա­կայն նշել է, որ ե­թե ի­րենց հա­ջող­վի փո­խել ՍԴ գոր­ծող կազմն ու հե­ռաց­նել Հրայր Թով­մա­սյա­նին, կկա­րո­ղա­նան հեշ­տու­թյամբ վա­վե­րաց­նել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, ո­րի վա­վե­րաց­ման ա­մե­նա­լուրջ խո­չըն­դո­տը ՍԴ-ն ու ՍԴ նա­խա­գահն են»:


Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, ի­հար­կե, շատ ճիշտ է ա­սել, դրա հա­մար էլ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը վեր­ջին շր­ջա­նում ան­նա­խա­դեպ «ի­րա­վա­կան տե­ռոր» է նա­խա­ձեռ­նել ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի դեմ։


Ե­թե «Հրա­պա­րա­կի» տե­ղե­կու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա պետք է ար­ձա­նագ­րենք, որ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը կամ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի և հա­ղոր­դակ­ցու­թյան վար­չու­թյու­նը նա­խընտ­րել են տվյալ փաս­տը թաքց­նել հան­րու­թյու­նից։
Ի դեպ, վե­րոն­շյալ հան­դիպ­ման նա­խօ­րեին ՀՀ ԱԺ նա­խա­գա­հը Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ պե­տու­թյուն­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում Ստ­րաս­բուր­գում հան­դի­պել է ԵԽԽՎ մո­նի­թո­րին­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վի Հա­յաս­տա­նի հար­ցե­րով հա­մա­զե­կու­ցող Անդ­րեյ Շիր­շե­լի հետ։


Հան­դիպ­ման ըն­թաց­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող «բա­րե­փո­խում­նե­րին»։ Հա­մա­զե­կու­ցո­ղը գո­հու­նա­կու­թյամբ է անդ­րա­դար­ձել Հա­յաս­տա­նի պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման գոր­ծըն­թա­ցին։ Դժ­վար թե Անդ­րեյ Շիր­շելն այդ­պի­սի գո­հու­նա­կու­թյուն հայտ­ներ, ե­թե Ա­րա­րատ Միր­զո­յա­նը նրան Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման վե­րա­բե­րյալ խոս­տում տված չլի­ներ։


ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք նաև ս. թ. հոկ­տեմ­բե­րի 24-ին ԵԽԽՎ խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի եվ­րո­պա­կան հա­մա­ժո­ղո­վում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի ե­լույ­թին ու փոր­ձենք եզ­րա­կաց­նել, թե նա ին­չու է հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին այն­պի­սի ստեր ա­սել, ո­րոնց մա­սին չպետք է խո­սեր` զգու­շա­նա­լով ԵԽԽՎ խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի շշպ­ռո­ցից։ Ար­դյոք այդ հա­մար­ձա­կու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված չէ՞ իր կամ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից Եվ­րա­խոր­հր­դի և ԵԽԽՎ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րին Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման խոս­տում, ե­րաշ­խիք կամ հույս տա­լով… Ա­հա թե ինչ ստեր է ա­սել Ա­րա­րատ Միր­զո­յա­նը վե­րոն­շյալ հա­մա­ժո­ղո­վում.
«Հե­ղա­փո­խու­թյու­նը վերջ դրեց ա­նար­դա­րու­թյա­նը, կո­ռուպ­ցիա­յին, օ­լի­գար­խիա­յին…»։ Նախ փաս­տենք. տե­ղի ու­նե­ցա­ծը հե­ղա­փո­խու­թյուն չէր, այլ գու­նա­վոր հե­ղաշր­ջում կամ իշ­խա­նա­փո­խու­թյուն, և երկ­րորդ՝ այն Հա­յաս­տա­նում ո՛չ ա­նար­դա­րու­թյանն է վերջ տվել, ո՛չ կո­ռուպ­ցիա­յին, ո՛չ էլ օ­լի­գար­խիա­յին։ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը դժ­վար թե միամ­տու­թյուն ու­նե­նար մտա­ծե­լու, որ ԵԽԽՎ խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­ներն այս ա­մե­նը, այ­սինքն՝ հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյու­նը չգի­տեն, և ու­րեմն չէր հա­մար­ձակ­վի ստել, ե­թե հա­մոզ­ված չլի­ներ, որ իր ստե­րը լռու­թյամբ ըն­դուն­վե­լու են ԵԽԽՎ խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի կող­մից:


Հի­շյալ հա­մա­ժո­ղո­վում ԱԺ նա­խա­գա­հի ե­լույ­թը փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան կող­մից Հա­յաս­տա­նի դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ նա­խա­ձեռն­ված, սկս­ված հաշ­վե­հար­դա­րը ԵԽԽՎ-ում և եվ­րո­պա­կան այլ կա­ռույց­նե­րում լե­գի­տի­մաց­նե­լու ուղ­ղա­կի հայտ է, որ­պես­զի ու­նե­նա ի­րե­նից կա­խյալ, ի­րեն են­թա­կա, իր կամ­քը կա­տա­րող դա­տա­կան հա­մա­կարգ, բայց այն, որ ԵԽԽՎ խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րը դրան չեն ա­ռար­կել, նույն­պես մտո­րե­լու տե­ղիք է տա­լիս՝ ին­չի՞ դի­մաց,…


Ար­ձա­նագ­րենք. Ա­րա­րատ Միր­զո­յա­նը նույն հա­մա­ժո­ղո­վում նաև ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նկատ­մամբ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան հաշ­վե­հար­դա­րի լե­գի­տի­մաց­ման հայտ է ներ­կա­յաց­րել, և... կր­կին չի հան­դի­պել ԵԽԽՎ խոր­հր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի ա­ռար­կու­թյա­նը։ Հա­վա­նա­բար նրանք հրա­շա­լի հաս­կա­նում են, որ Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հա­մար ի­րա­վա­կան ա­ռու­մով թիվ 1 խո­չըն­դո­տը ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն է ներ­կա­յիս կազ­մով։


«Ցա­վա­լի է նշել, որ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը ան­մասն չէ այս բա­ցա­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րից և ժո­ղովր­դի կող­մից ըն­կալ­վում է որ­պես հա­մա­կար­գա­յին ա­նար­դա­րու­թյան և նա­խորդ ռե­ժի­մի վեր­ջին դիր­քի խոր­հր­դա­նիշ,- իր հի­շյալ ե­լույ­թում ա­սել է Ա­րա­րատ Միր­զո­յա­նը։- Այս մար­մի­նը, ո­րը կոչ­ված է պաշտ­պա­նե­լու Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ա­պա­հո­վե­լու դրա գե­րա­կա­յու­թյու­նը և գոր­ծար­կե­լու զս­պում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի մե­խա­նիզ­մը, գոր­ծում է որ­պես քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ­ներ ու­նե­ցող մի խումբ՝ շեղ­վե­լով իր սահ­մա­նադ­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նից և հետևա­բար՝ վտանգ հան­դի­սա­նա­լով այն ընդ­հա­նուր ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի հա­մար, որ միա­վո­րում են մեզ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի հո­վա­նու ներ­քո:


Տիկ­նայք և պա­րո­նայք, մենք, լի­նե­լով Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան և լե­գի­տիմ խոր­հր­դա­րան և կա­ռա­վա­րու­թյուն, չենք կա­րող աչք փա­կել մեր երկ­րում օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան հե­տըն­թա­ցի և ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ձա­խող­ման գոր­ծըն­թա­ցի վրա: Այս ի­րա­վի­ճա­կը սահ­մա­նադ­րա­կան անվ­տան­գու­թյան և կա­յու­նու­թյան նկատ­մամբ վե­րա­հաս սպառ­նա­լիք է, ո­րը կա­րող է խարխ­լել Հա­յաս­տա­նի նոր ժո­ղովր­դա­վա­րու­թյան հիմ­քե­րը, ե­թե չձեռ­նարկ­վեն հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ»:
Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման նպա­տա­կով եվ­րա­չի­նով­նիկ­նե­րի այ­ցե­լու­թյան առն­չու­թյամբ ու­ղեր­ձով և մա­մու­լի ա­սու­լի­սով հան­դես է ե­կել «Սուրբ դա­շին­քը», ո­րի ու­ղեր­ձում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է. «Հա­նուն Հոր, Որ­դու և Սուրբ Հո­գու, հա­նուն հայ ազ­գի փր­կու­թյան ու հաղ­թա­նա­կի, հա­նուն հայ ազ­գի զա­վակ­նե­րի ա­պա­գա­յի:


Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի լոբ­բին­գով զբաղ­վող և Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կազ­մում գոր­ծող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի քար­տու­ղա­րու­թյան նա­խա­գահ Մար­սե­լին Նաու­դին և քար­տու­ղա­րու­թյան ան­դամ­նե­րը նո­յեմ­բե­րի 1-ին կլի­նեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վում: Նշ­ված եվ­րա­չի­նով­նիկ­նե­րի նպա­տակն է հան­դի­պել ԱԺ պե­տի­րա­վա­կան հար­ցե­րի, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի, ինչ­պես նաև ԱԺ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հետ ու հա­մա­տեղ քն­նար­կել «Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի հան­դեպ հայ հա­սա­րա­կու­թյան մեջ կարծ­րա­տի­պե­րը և տա­բու­նե­րը կոտ­րե­լու» հար­ցը:


Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի քար­տու­ղա­րու­թյան նա­խա­գա­հը և ան­դամ­նե­րը ժա­մա­նել են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն` ար­վա­մոլ­նե­րի, լես­բու­հի­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի և ու­րիշ այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը մեր երկ­րում հաս­նե­լու հա­մար քն­նար­կում­ներ անց­կաց­նե­լու նպա­տա­կով, ին­չը մենք հա­մա­րում ենք ան­թույ­լատ­րե­լի ու խս­տո­րեն դա­տա­պար­տում ենք, ինչ­պես և դա­տա­պար­տում ենք Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ ի­րա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նից թաքց­նե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան և մի շարք պատ­գա­մա­վոր­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, հան­րա­յին կար­ծի­քը մո­լո­րեց­նե­լու նրանց ջան­քերն ու փոր­ձե­րը:
«Սուրբ դա­շին­քի» ա­նու­նից Ազ­գա­յին ժո­ղո­վի վե­րոն­շյալ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին ու նա­խա­գահ­նե­րին կոչ ենք ա­նում չեն­թարկ­վել ներ­քին և ար­տա­քին ցան­կա­ցած ճնշ­ման, ե­թե այդ­պի­սիք կան, բո­լոր դեպ­քե­րում հրա­ժար­վել Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կազ­մում գոր­ծող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի քար­տու­ղա­րու­թյան նա­խա­գա­հի և ան­դամ­նե­րի հետ հան­դի­պու­մից ու Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման առն­չու­թյամբ ցան­կա­ցած քն­նար­կու­մից, բոյ­կո­տել դրանք ու նրանց շատ պար­զո­րոշ հաս­կաց­նել, որ աշ­խար­հում քրիս­տո­նեու­թյու­նը պե­տա­կա­նո­րեն ա­ռա­ջինն ըն­դու­նած երկ­րում ու քրիս­տո­նեու­թյան միջ­նա­բերդ Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցումն ուղ­ղա­կի բա­ցառ­ված է:


Նույն օ­րը` նո­յեմ­բե­րի 1-ին, ժա­մը 10:00-ին Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն Ազ­գա­յին ժո­ղո­վի դի­մաց ո­րո­շել է ի­րա­կա­նաց­նել բո­ղո­քի ցույց` ընդ­դեմ Եվ­րա­խոր­հր­դի բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վե­րոն­շյալ նպա­տա­կադր­ման: Դար­ձյալ նույն օ­րը, ժա­մը 15:00-ին «Ա­զա­տագ­րում» շար­ժու­մը Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյա­կի դի­մաց (ք. Երևան, Վազ­գեն Սարգ­սյան փո­ղոց 26/1, «Է­ՐԵ­ԲՈՒ­ՆԻ ՊԼԱ­ԶԱ» բիզ­նես կենտ­րոն) «Ո՛չ Ստամ­բու­լին, ո՛չ այ­լա­սեր­մա­նը» կար­գա­խո­սով կազ­մա­կեր­պում է հրա­տապ պի­կետ:
Բո­ղո­քի վե­րոն­շյալ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին թե­կուզ վեր­ջին պա­հին տե­ղե­կա­ցած բո­լոր քրիս­տո­նյա­նե­րը, բո­լոր հա­յե­րը, այ­լա­սե­րումն ու պղ­ծու­թյու­նը մեր­ժող, հա­յե­րիս ազ­գա­յին ու հոգևոր ար­ժեք­նե­րի նկատ­մամբ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մամբ ի­րա­կա­նաց­վող ոտ­նձ­գու­թյա­նը դեմ բո­լոր մար­դիկ` ան­կախ ի­րենց քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից և կողմ­նո­րո­շու­մից, ան­կախ ի­րենց սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կից, կար­ծում ենք, ինք­նա­բուխ կեր­պով կմաս­նակ­ցեն վե­րոն­շյալ մի­ջո­ցա­ռում­նե­րին: Մեր բո­լոր հա­մա­կիր­նե­րին ու հետևորդ­նե­րին, ինչ­պես նաև բո­լոր ար­ժա­նա­պա­տիվ մարդ­կանց կոչ ենք ա­նում սա­տա­րել «Կամք» նա­խա­ձեռ­նու­թյա­նը և «Ա­զա­տագ­րում» շարժ­մա­նը:


Եվս մեկ ան­գամ հի­շեց­նենք, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ա­րա Զոհ­րա­բյա­նը, ի­րա­վա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր, Հա­յաս­տա­նի ար­դա­րա­դա­տու­թյան նախ­կին նա­խա­րար Գևորգ Դա­նիե­լյա­նը և ու­րիշ հե­ղի­նա­կա­վոր ան­ձինք Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան հա­մա­րել են հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, մի շարք ա­ռում­նե­րով վտան­գա­վոր և ա­նըն­դու­նե­լի, դեմ ար­տա­հայտ­վել մեր երկ­րում նշ­ված կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը:
Չբա­ցա­ռե­լով Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կազ­մում գոր­ծող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի քար­տու­ղա­րու­թյան կող­մից ԱԺ վե­րոն­շյալ հանձ­նա­ժո­ղով­նե­րի և ԱԺ-ի վրա ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի որևէ ճն­շում` Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու նպա­տա­կով, զգու­շաց­նում ենք Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի քար­տու­ղա­րու­թյա­նը և Հա­յաս­տան ժա­մա­նած նշ­ված քար­տու­ղա­րու­թյան պատ­վի­րա­կու­թյա­նը, որ այդ­պի­սի փաս­տի հայտ­նի դառ­նա­լու դեպ­քում ի­րենք հա­ջորդ ան­գամ Հա­յաս­տան այ­ցե­լե­լուց ա­ռաջ կա­րիք կու­նե­նան շատ եր­կար մտա­ծե­լու, մենք ա­մեն ինչ կա­նենք, որ­պես­զի ե­թե ոչ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը, ա­պա հայ ազ­գը մեր երկ­րում նրանց, շատ մեղմ ա­սած, պեր­սո­նա նոն գրա­տա (ան­ցան­կա­լի անձ) հայ­տա­րա­րի` դրա­նից բխող բո­լոր հետևանք­նե­րով հան­դերձ:
Ա­վա­րայրն ա­վարտ­ված չէ, մար­տահ­րա­վեր­նե­րը շատ են, կոչ ենք ա­նում միա­բան լի­նել ու միա­նալ հա­նուն Աստ­ծու ու մեր հայ­րե­նի­քի մղ­վող սր­բա­զան պայ­քա­րին»:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ