Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առանց մե­դալ­նե­րի

Առանց մե­դալ­նե­րի
05.11.2019 | 00:26

Վրաս­տա­նում ա­վարտ­վեց շախ­մա­տի Եվ­րո­պա­յի թի­մա­յին ա­ռաջ­նու­թյու­նը: Տղա­մարդ­կանց մեր ընտ­րա­նին Բա­թու­մում այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ մե­դալ նվա­ճել։
Վեր­ջին՝ 9-րդ տու­րում Հու­նաս­տա­նի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ 3:1 հաշ­վով տո­նած հաղ­թա­նա­կը մեր տղա­նե­րի վաս­տա­կած միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 13-ի, ին­չը վերջ­նա­հաշ­վում նշա­նա­կեց չոր­րորդ ար­դյունք: Հաղ­թա­նակ­ներ են տա­րել Լևոն Ա­րո­նյանն ու Հրանտ Մել­քու­մյա­նը, Գաբ­րիել Սարգ­սյանն ու Հա­յաս­տա­նի գոր­ծող չեմ­պիոն Ար­ման Փա­շի­կյա­նը խա­ղաղ ել­քով են ա­վար­տել ի­րենց պար­տիա­նե­րը: Մեր ընտ­րա­նու կազ­մում ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել է նաև Հայկ Մար­տի­րո­սյա­նը:


Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նի կո­չու­մը նվա­ճել է Ռու­սաս­տա­նի հա­վա­քա­կա­նը՝ 15 միա­վոր: Լա­վա­գույն ե­ռյա­կում տեղ են գտել նաև 14-ա­կան միա­վոր հա­վա­քած ՈՒկ­րաի­նան ու Անգ­լիան:
Կա­նանց հա­վա­քա­կա­նը վեր­ջին տու­րում 1,5:2,5 հաշ­վով պարտ­վել է Ադր­բե­ջա­նին և 11 միա­վո­րով գրա­վել 7-րդ տե­ղը: Լի­լիթ Մկրտ­չյա­նը պարտ­վել է, Է­լի­նա Դա­նիե­լյա­նը, Մա­րիա Գևոր­գյա­նը և Ան­նա Սարգ­սյա­նը միա­վոր են կի­սել: Կա­նանց Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի կազ­մում ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել է նաև Սի­րա­նուշ Ղու­կա­սյա­նը: Կա­նանց Եվ­րո­պա­յի չեմ­պիոն է հռ­չակ­վել Ռու­սաս­տա­նի հա­վա­քա­կա­նը՝ 16 միա­վոր։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ