Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղմուկ, որ վկա­յում է խոս­քի չգո­յութ­յու­նը

Աղմուկ, որ վկա­յում է խոս­քի չգո­յութ­յու­նը
08.11.2019 | 00:16

Ո՞վ կա­րող է պա­տաս­խա­նել հար­ցին՝ ին­չու՞ է իշ­խա­նու­թյու­նը գոր­ծում ինքն իր դեմ: Ո՞ր տրա­մա­բա­նու­թյամբ: Ա­պա­վի­նե­լով սու­պեր­լե­գի­տի­մու­թյա՞­նը: Թե՞ վս­տա­հու­թյա­նը, որ, միևնույն է, չկա մր­ցա­կից ուժ: Այ­լընտ­րանք չկա: ՈՒ՝ վերջ: Կան՝ ի­րենք են, չկան՝ ի­րենք են: Որ­քան էլ զար­մա­նա­լի է, այս հար­ցում ա­մե­նա­մեծ ա­ջակ­ցու­թյու­նը իշ­խա­նու­թյա­նը մա­տու­ցում է «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մը»:


2018-ի դեկ­տեմ­բե­րի 9-ի ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ էր քն­նարկ­վում՝ ՀՀԿ-ն պի­տի մաս­նակ­ցի՞, թե՞ դա­դար վերց­նի: Հաղ­թե­ցին ընտ­րու­թյան կողմ­նա­կից­նե­րը, ու՝ սխալ­վե­ցին՝ ՀՀԿ-ն ԱԺ չմ­տավ: Նրանք հի­մա էլ սու­պե­րակ­տիվ են, ե­թերն ու մա­մու­լը հե­ղե­ղե­լով ի­րենց տե­սա­կետ­նե­րով ու չգի­տակ­ցե­լով, որ ի­րենց բարձ­րա­ձայ­նա­ծը, թե­կուզ 100 տո­կո­սով ճշ­մար­տու­թյուն լի­նի, հա­մար­ժեք չի ըն­կալ­վում: Հի­շո­ղու­թյան մեջ չեն ջնջ­վել ի­րենց ու ի­րենց կոա­լի­ցիա­նե­րի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րը, երբ «խիա­րը թարս էր ա­ճում»: Բա­ցի Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը ամ­րապն­դե­լուց՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ակ­տի­վիստ­նե­րը ար­գե­լա­կում են ընդ­դի­մու­թյան ի հայտ գա­լը: Ո­րով­հետև ի­րենք ըն­կալ­վում են իբրև նախ­կին, որ ա­պա­գա չի դառ­նա նվա­զա­գույ­նը 5-10 տա­րի: Դա ան­ծայ­րա­ծիր ժա­մա­նակ է ՔՊ-ի հա­մար՝ երկ­րի վեր­ջը տա­լու: Նույ­նիսկ ե­թե հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ՔՊ-ն ստա­նա 35-45 տո­կոս: Պե­տու­թյան բնա­կա­նոն զար­գաց­ման հա­մար ընդ­դի­մու­թյուն է պետք: Ընդ­դի­մու­թյան տե­ղում այ­սօր տե­ղա­վոր­վել են նախ­կին նա­խա­գահ­նե­րը՝ ի­րենց կու­սակ­ցու­թյուն­նե­րով ու հին կու­սակ­ցու­թյուն­նե­րի ռեբ­րեն­դինգ­ված նոր կու­սակ­ցու­թյուն­նե­րով, ա­նու­նով ու ա­նա­նուն ՀԿ-նե­րով ու ան­ձան­ցով, որ նոր ո­չինչ չու­նեն ա­սե­լու՝ ոչ ներ­քին, ոչ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, և աս­պա­րե­զը լց­նում են աղ­մու­կով ու ակն­հայտ դարձ­նում խոս­քի սո­վը: Այս պայ­ման­նե­րում փր­կիչ Նի­կոլ Փա­շի­նյանն ու իր 12 ա­ռա­քյալ­նե­րը, որ հա­մա­տե­ղում են նա­խա­րա­րի պորտ­ֆե­լը, ինչ ու­զեն՝ ա­նում ու ա­նե­լու են: Չհան­դի­պե­լով ի­րա­կան ու անհ­րա­ժեշտ դի­մադ­րու­թյան: Հա­սա­րա­կու­թյու­նը չու­նի ինք­նա­կազ­մա­կերպ­վե­լու ու Նի­կոլ Փա­շի­նյա­նին դեմ գնա­լու ցան­կու­թյուն՝ ա­նընդ­հատ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձը, ա­վե­լի է կառ­չում ներ­կա­նե­րից: Սա ան­նոր­մալ վի­ճակ է, որ­տեղ ոչ ոք մտա­դիր չէ վեր­ջա­կետ դնե­լու: ՈՒ հենց այս վի­ճա­կում են հնա­րա­վոր դառ­նում ոչ միայն տա­րա­տե­սակ «Հու­զանք­նե­րը», այլև ան­հե­թե­թու­թյուն­նե­րին տրա­մադր­վող մի­լիոն­նե­րը՝ նախ մա­քուր գոր­գեր լվա­նա­լու ու ա­նար­ձա­գանք մնա­լու տես­քով, հի­մա՝ «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» մետ­րո­յի մոտ՝ կա­ռա­վա­րու­թյու­նից մի քա­նի մետ­րի վրա, հա­չալն ու 20-րդ դա­րաս­կզ­բի հայ բա­նաս­տեղծ­ներ ներ­կա­յա­նա­լը: Դա պաշ­տո­նա­պես՝ թղ­թի վրա, ի­րա­կա­նում 2 մի­լիոն 700000-ը քա­մուն տա­լը: Ան­պա­տիժ: Պատ­րա՞ստ է սու­պեր­նա­խա­րա­րը իր աշ­խա­տա­վար­ձով փոխ­հա­տու­ցե­լու պետ­բյու­ջեին հասց­ված վնա­սը: Ոչ ոք այս հար­ցը չի բարձ­րաց­նի, ո­րով­հետև ոչ ոք չի ըն­դու­նի, որ այդ «Հու­զան­քը» որևէ կապ չու­նի ոչ 20-րդ, ոչ 21-րդ դա­րի հայ ի­րա­կա­նու­թյան, ա­ռա­վել ևս ար­վես­տի հետ: Ընդ­հան­րա­պես՝ ար­վես­տի հետ: Ա­վան­գարդն էլ է ի­մաստ ու­նե­նում: Ա­պար­դյուն է նաև Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լը, ոչ այն պատ­ճա­ռով, որ հրա­ժա­րա­կան չի տա ու չի պաշ­տո­նանկ­վի, այլ այն պատ­ճա­ռով, որ գա­լու է Ա­նուն Ազ­գա­նու­նյա­նը ու վա­րե­լու է նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Խն­դի­րը քա­ղա­քա­կա­նու­թյունն է, որ դար­ձել է ան­վե­րահս­կե­լի՝ չու­նե­նա­լով ընդ­դի­մու­թյուն ու չհան­դի­պե­լով դի­մադ­րու­թյան: Փաս­տարկ­ված ու ան­շր­ջան­ցե­լի դի­մադ­րու­թյան: Այս պայ­ման­ներն են Նի­կոլ Փա­շի­նյա­նին հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս ի­րեն հա­մա­րել բո­լոր աս­պա­րեզ­նե­րի գի­տակ ու ի­րա­վա­սու բո­լոր աս­պա­րեզ­նե­րում դա­րա­կազ­միկ ո­րո­շում­ներ կա­յաց­նել՝ չու­նե­նա­լով ոչ մաս­նա­գի­տա­կան տար­րա­կան գի­տե­լիք­ներ, ոչ էլ մաս­նա­գետ­նե­րի հետ խոր­հր­դակ­ցե­լու ցան­կու­թյուն՝ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լուց ա­ռաջ: Չէ՞ որ նա գեր­լե­գի­տիմ ու սու­պեր­վար­չա­պետ է: ՈՒ ստաց­վում է, որ միայն «Նոր Հա­յաս­տա­նի» ու­սա­նող­ներն են ի վի­ճա­կի նրա­նից պաշտ­պա­նել հայ գրա­կա­նու­թյան, հա­յե­րե­նի ու հա­յոց պատ­մու­թյան ի­րա­վունք­ներ: Միայն՝ պետ­հա­մալ­սա­րա­նի ու միայն բա­նա­սի­րու­թյան ու պատ­մու­թյան ֆա­կուլ­տետ­նե­րի: ՈՒ սա սպա­ռիչ պա­տաս­խանն է թե վար­չա­պե­տի, թե նա­խա­րա­րի «ազ­գափր­կիչ» մտադ­րու­թյուն­նե­րի: Մի քա­նի օր ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյանն ու­ղիղ ե­թե­րով ըն­դար­ձակ դա­սա­խո­սու­թյուն կար­դաց «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մա­սին: Պա­հան­ջեց դուրս գալ ի­ներ­ցիա­նե­րից, ստեղ­ծել մեկ, միաս­նա­կան ճշ­մա­րիտ պատ­մու­թյուն։

Զար­մա­նա­լիո­րեն՝ իր ե­լույ­թի ժա­մա­նակ նա ա­նընդ­հատ հա­կադ­րում էր այդ ա­ռար­կա­նե­րը, թեև խո­սում էր հա­մադ­րու­թյան մա­սին: Բնավ զար­մա­նա­լի չէր, որ դա­սա­վանդ­ման փորձ չու­նե­ցող վար­չա­պե­տը չի կա­րո­ղա­նում ու չի ցան­կա­նում ըմ­բռ­նել միաց­ման ա­նի­մաստ լի­նե­լը, փո­խա­րե­նը ա­մեն ինչ հան­գեց­նում է մի քա­նի տաս­նյակ ու­սու­ցիչ­նե­րի կր­ճատ­մա­նը, որ նրա հա­մար մեծ ող­բեր­գու­թյուն չէ: Սա ար­դեն միայն ե­կե­ղե­ցի-պե­տու­թյուն կոնֆ­լիկտ չէ, սա իշ­խա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն կոնֆ­լիկտ է, որ­տեղ իշ­խա­նու­թյու­նը գոր­ծում է միայն ի­րեն հա­սու նպա­տակ­նե­րով, հա­սա­րա­կու­թյու­նը ան­տար­բեր է: Ե­թե ան­տար­բեր չլի­ներ, պի­տի խո­սեին հայ գրող­նե­րը, որ լռում են, պի­տի խո­սեին հայ լեզ­վա­բան­նե­րը, որ լռում են, պի­տի խո­սեին հայ պատ­մա­բան­նե­րը, որ լռում են: Լռում են, ո­րով­հետև չեն ու­զում հա­կադր­վել իշ­խա­նու­թյանն ու ան­ձամբ վար­չա­պե­տին, ո­րով­հետև նրանց խոս­քի փո­խա­րեն աս­պա­րե­զը լիքն է դի­լե­տան­տա­կան-քա­ղա­քա­կան աղ­մու­կով:


Ըն­կա­լում­նե­րի պրի­մի­տի­վիզ­մը այն­քան խոր է նս­տած վար­չա­պե­տի մեջ, որ ա­ռան­ձին ա­ռար­կա­ներ լի­նե­լու նր­բու­թյուն­ներն ու կարևո­րու­թյու­նը ի­մաստ չու­նի նրան բա­ցատ­րել: Ինչ­պես ի­մաստ չու­նի նա­խա­րա­րին բա­ցատ­րել, որ ե­թե բու­հե­րում հա­յոց լե­զուն, հայ գրա­կա­նու­թյունն ու հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը չեն լի­նե­լու ու­սում­նա­կան ա­ռար­կա­ներ, դպ­րոց­նե­րում էլ չեն սո­վո­րե­լու: ՈՒ չի փր­կե­լու այն փաս­տը, որ կա քն­նու­թյուն: Ի­րա­կա­նում հա­յոց պա­տմու­թյան ու հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան տա­րան­ջա­տու­մը բնավ չի խան­գա­րում ըն­կա­լել հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյունն ամ­բող­ջու­թյան մեջ։ Կամ՝ խան­գա­րում է նրանց, որ ու­զում են հա­կադ­րել պատ­մու­թյուն­ներն ի­րար: Ան­հե­թեթ են պրի­մի­տիվ փաս­տարկ­նե­րը, թե «Հի­մա ի՞նչ, այս երկ­րում մի հատ էլ ա­ռան­ձին ա­ռար­կա՞ մտց­նենք՝ Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյուն, մի հատ էլ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի դա­սա­վան­դու՞մ ի­րա­կա­նաց­նենք»։ Ոչ ոք չի ա­ռար­կում «Մեկ, միաս­նա­կան, կուռ, ճշ­մա­րիտ պատ­մու­թյուն» ու­նե­նա­լու դեմ, «ո­րը մեր ժո­ղովր­դի ժա­մա­նա­կա­կից պե­տա­կա­նու­թյան և ա­պա­գա­յի ող­նա­շա­րը կդառ­նա»։ Բայց այդ պատ­մու­թյու­նը դեռ պետք է ու­նե­նալ, այս սկզ­բունք­նե­րով՝ հա­զիվ թե կլի­նի ող­նա­շար, ա­վե­լի շուտ՝ ո­րոշ ո­ղեր, որ ի­րար կկապ­վեն շղ­թա­նե­րով: Իր դա­սա­խո­սու­թյան մեջ վար­չա­պե­տը հռե­տո­րա­կան հարց էր տա­լիս՝ Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նում անգ­լե­րե­նը և ԱՄՆ պատ­մու­թյու­նը պար­տա­դիր ա­ռար­կա՞ են, Քեմբ­րի­ջի հա­մալ­սա­րա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի պատ­մու­թյու­նը պար­տա­դի՞ր է, Սոր­բո­նի հա­մալ­սա­րա­նում՝ ֆրան­սե­րե­նը և Ֆրան­սիա­յի պատ­մու­թյու­նը պար­տա­դի՞ր են: Ինչ-որ մե­կը նրան հա­վա­տաց­րել է, որ մենք հա­մաշ­խար­հա­յին ազգ ենք ու նույն­քան հզոր պե­տու­թյուն, ինչ­պես ԱՄՆ-ը, Մեծ Բրի­տա­նիան ու Ֆրան­սիան: Դա հար­ցի մի կողմն է, մյուս կող­մում՝ այլ հարց է: Երբ աշ­խար­հի կե­սը անգ­լե­րեն է խո­սում, մյուս կե­սը ֆրան­սե­րեն ու իս­պա­նե­րեն, երբ աշ­խար­հի բո­լոր բե­մե­րում Շեքս­պիր, Մո­լիեր ու Սեր­վան­տես են բե­մադ­րում, անգ­լիա­ցի­նե­րը, ֆրան­սիա­ցի­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են ի­րենց թույլ տալ ի­րենց լե­զուն, գրա­կա­նու­թյունն ու պատ­մու­թյու­նը բու­հե­րում պար­տա­դիր ա­ռար­կա չու­նե­նալ: Այ­սօր­վա պո­պու­լիզ­մի ու ազ­գայ­նա­կա­նու­թյան ա­լի­քի բարձ­րա­ցու­մը այդ չու­սուց­ման պա­տաս­խանն է: Մեզ հա­մար չի կա­րող չա­փա­նիշ լի­նել՝ ինչ է ու­սու­ցան­վում այդ հա­մալ­սա­րան­նե­րում, մենք ու­նենք մեր խն­դիր­նե­րը, ի­րենք՝ ի­րենց: Նրանց պե­տա­կան ու ազ­գա­յին շա­հը չի կա­րող լի­նել մեր պե­տա­կան ու ազ­գա­յին շա­հը: Սա տար­րա­կան տրա­մա­բա­նու­թյուն է, նույ­նիսկ ա­մոթ է բարձ­րա­ձայ­նե­լը: Ա­ռա­վել ևս՝ ա­նընդ­հատ շեշ­տե­լը՝ «Լու­սանցք մղ­ված մար­դիկ, ո­րոնք հա­վաք­վում, մտ­նում են մար­զեր, չեն կա­րո­ղա­նում մի քա­ղա­քա­ցու ստո­րագ­րու­թյուն ստա­նալ ա­ջակ­ցու­թյան հա­մար, հի­մա հայ ժո­ղովր­դից պաշտ­պա­նում են հա­յոց լե­զուն, ո­րով­հետև այ­սօր կա­ռա­վա­րու­թյու­նը հայ ժո­ղովր­դի կա­ռա­վա­րու­թյունն է, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի քվեն ստա­ցած կա­ռա­վա­րու­թյուն է, այդ ու­մի՞ց եք հա­յոց լե­զուն պաշտ­պա­նում, մեզ­նի՞ց: Կան մար­դիկ, որ ու­զում են մեզ պա­հել կո­ռուպ­ցիա­յի և այդ կար­գի հետ­նա­խոր­շե­րում, սա­կա­վա­գի­տու­թյու­նը դարձ­նել ապ­րե­լա­կերպ, իսկ մենք ու­զում ենք կր­թու­թյու­նը դարձ­նել ազ­գա­յին ապ­րե­լա­կերպ: Հի­մա էլ նոր թրենդ է ի հայտ ե­կել, որ­տեղ ինչ-որ մե­կը ստան­դար­տից, քա­ռա­կու­սուց դուրս ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք է ա­նում, կպց­նում են` սա­տա­նիստ­ներ, իսկ մե­կը կա­րա՞ բա­ցատ­րի, թե ինչ է դա»: Ի­հար­կե՝ չի կա­րող, բա­ցատ­րում են նրան, ով ու­զում է հաս­կա­նալ:


…Նո­յեմ­բե­րի 6-ին դա­սա­դուլ էին ա­րել ԵՊՀ բա­նա­սի­րու­թյան ու պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող­նե­րը: Ի պաշտ­պա­նու­թյուն բու­հա­կան ծրագ­րե­րում «Հա­յոց լե­զու», «Հա­յոց պատ­մու­թյուն» և «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­նե­րի: Փաս­տը, որ հենց այս եր­կու ֆա­կուլ­տետ­նե­րի ու­սա­նող­նե­րը, ոչ դա­սա­խոս­ներն են դա­սա­դուլ ա­նում, վկա­յում է, որ ոչ պար­տա­դիր դարձ­նե­լու օ­րի­նագ­ծի ըն­դուն­ման դեպ­քում ոչ ու­սա­նող­նե­րը, ոչ դա­սա­խոս­նե­րը չեն ցան­կա­նա­լու բու­հե­րում «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» և «Հա­յոց պատ­մու­թյուն» սո­վո­րել ու սո­վո­րեց­նել, որ­քան էլ նա­խա­րա­րու­թյու­նը մե­ծա­հո­գա­բար թույլ է տա­լիս բու­հե­րին «ո­րո­շե­լու ու­սում­նա­կան և գի­տա­կան ծրագ­րե­րի բո­վան­դա­կու­թյու­նը» և «բու­հի գի­տա­կան խոր­հուր­դը կա­րող է ո­րո­շում կա­յաց­նել, որ այս ա­ռար­կա­նե­րը պար­տա­դիր պետք է դա­սա­վանդ­վեն բո­լոր ֆա­կուլ­տետ­նե­րում»։ Պար­տա­դիր ու­սուց­ման ցան­կում են նաև բնա­պահ­պա­նու­թյու­նը, քաղ­պաշտ­պա­նու­թյու­նը, ֆիզ­կուլ­տու­րան: Ոչ մե­կին չե՞ն խան­գա­րում: Ին­չու՞ հա­յե­ցո­ղա­կան չեն դառ­նում: Կամ՝ նու՞յնն է, ինչ սո­վո­րում ես 6, 16 ու 26 տա­րե­կա­նում: Ըն­կալ­ման ու աշ­խար­հըն­կալ­ման տե­սա­կե­տից: Մա­կար­դա­կի տար­բե­րու­թյուն չկա՞: Իսկ կա՞ ըն­կա­լում, որ բու­հում ոչ թե լե­զու են սո­վո­րում, այլ՝ լեզ­վով են սո­վո­րում, ո­րով­հետև լե­զուն ձևա­վո­րում է մտա­ծո­ղու­թյուն: ՈՒ ո՞վ է ա­սում, որ բու­հում նո­րից գո­յա­կան, ա­ծա­կան, դե­րա­նուն, բայ ու դեր­բայ սո­վո­րեն, որ 12 տա­րի սո­վո­րել են դպ­րո­ցում: Կան գրագ­րու­թյուն, ո­ճա­բա­նու­թյուն, հռե­տո­րա­կան ար­վեստ, բա­նա­վոր ու գրա­վոր խոս­քի զար­գա­ցում: Պոե­զիա ու գրա­կա­նու­թյուն, որ պետք է ոչ միայն սո­վո­րել, այլև սո­վո­րել սի­րել ու հաս­կա­նալ: Ե­թե չես սի­րում քո լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, չգի­տես քո պատ­մու­թյու­նը, չես սի­րե­լու ոչ մի ու­րիշ լե­զու, չես հաս­կա­նա­լու ու­րի­շի գրա­կա­նու­թյու­նը ու չես ըն­կա­լե­լու ու­րի­շի պատ­մու­թյու­նը: Կղ­զիա­նա­լու ես քո ծո­վից ծով Հա­յաս­տա­նից մնա­ցած մի կտոր հո­ղի վրա, տգի­տու­թյան չի­նա­կան պա­րիս­պը ոչ մի բարձր տեխ­նո­լո­գիա չի քան­դե­լու:


Տես­նե­լով՝ ինչ­պես քանդ­վեց Բեռ­լի­նի պատն ու փլուզ­վեց ԽՍՀՄ-ը, Ստեն­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Ֆրեն­սիս Ֆու­կու­յա­ման 1992-ին հրա­պա­րա­կեց «Պատ­մու­թյան ա­վարտն ու վեր­ջին մար­դը» էս­սեն: 4 տա­րի անց հայ­տն­վեց Սե­մյուել Հան­տինգ­տո­նի «Քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի բա­խու­մը» գիր­քը, որ դար­ձավ իր նախ­կին ա­շա­կերտ Ֆու­կու­յա­մա­յի պա­տաս­խա­նը: Գիր­քը մար­գա­րեա­կան էր՝ լա­վա­գույն աշ­խար­հի հույ­սը ջնջ­վեց պատ­մու­թյան թռիչք­նե­րով ու ան­կում­նե­րով՝ ա­րա­բա­կան գա­րու­նով, ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րով, Սի­րիա­յի պա­տե­րազ­մով, Մեր­ձա­վոր Արևել­քի քաո­սով: Պա­տե­րազ­մի վե­րա­դար­ձը հեր­քեց Ֆրեն­սիս Ֆու­կու­յա­մա­յի թե­զե­րը: Նո­րից ու­ժի մեջ մտան ան­հե­տա­ցու­մից հե­ռու մշա­կույթ­նե­րի ու ազ­գե­րի բա­խում­նե­րը: Սե­մյուել Հան­տինգ­տո­նը գու­շա­կել էր, որ կո­մու­նիզ­մի ու սա­ռը պա­տե­րազ­մի ա­վար­տը կան­խո­րո­շում է նույ­նա­կա­նու­թյան կոնֆ­լիկ­տը: Մենք այ­սօր նույ­նա­կա­նու­թյան կոնֆ­լիկ­տի մեջ ենք: ՈՒ գնում ենք մեր նույ­նա­կա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լու ճա­նա­պար­հով: Ին­չու՞: Փա­կու­ղու՞ սի­րա­հար ենք, թե՞ լա­բի­րին­թո­սի գե­րի, որ կոչ­վում է ՔՊ հաղ­թա­նակ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Նի­կոլ Փա­շի­նյա­նը նույն օ­րը Ֆեյս­բու­քում գրել էր. «Այս տար­վա 10 ա­միս­նե­րի տվյալ­նե­րով նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­վել է տպագր­վել 97 մի­լիոն 858 593 ՀԴՄ կտ­րոն. ա­ճը 38,3 տո­կոս»: Տն­տե­սու­թյու­նը ՀԴՄ-ի մա­կար­դա­կով ըն­կա­լող ու սա­տա­նիզ­մը քյալ­լա ու­տե­լու հետ հա­մադ­րող վար­չա­պե­տից ի՞նչ ակն­կա­լել հու­մա­նի­տար ա­ռար­կա­նե­րի մեջ: «Քա­ռա­կու­սուց» դուրս գալ ու մտ­նել փակ շր­ջա՞ն:
Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ է այս կա­ռա­վա­րու­թյու­նը ինքն իր դեմ պայ­քա­րում՝ ոչն­չաց­նե­լով վար­կա­նի­շը քայ­լե­րով, որ դուրս են տրա­մա­բա­նու­թյու­նից: Հար­ցին ճիշտ պա­տաս­խա­նո­ղը կս­տա­նա Նո­բե­լյան մր­ցա­նակ՝ բժշ­կու­թյան աս­պա­րե­զում:

Դիտվել է՝ 3773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ