Գերմանիայի կառավարությունը ուզում է փրկել բաց երկնքի պայմանագիրը

Գերմանիայի կառավարությունը ուզում է փրկել բաց երկնքի պայմանագիրը
08.11.2019 | 12:52

Սա ինքնատիպ լեգալ լրտեսություն է: 17 տարի Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում օդ են բարձրանում պարեկային ինքնաթիռներ ու բարձրզգայունակության տեսախցիկներով նկարում են ռազմաբազաները: Ռուսական ինքնաթիռները թռչում են ԱՄՆ-ի վրայով, ամերիկյան ինքնաթիռները պարեկում են երկնքում Մոսկվայի ու Վլադիվոստոկի միջև: Բաց երկնքի պայմանագիրը, որ ուժի մեջ է մտել 2002-ին, թույլ է տալիս նման թռիչքներ իրականացնել 34 մասնակից երկրների, այդ թվում՝ Գերմանիային՝ գրում է Süddeutsche Zeitung-ը: Գերմանիայի կառավարությունը տագնապում է, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ պայմանագրից: Մի քանի շաբաթ Բեռլինը ստանում է տագնապալից լուրեր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր վճռականորեն տրամադրված է պայմանագրից դուրս գալ:

Ուղիղ հարցին ի պատասխան՝ ԱՄՆ կառավարությունը չի հերքել, նրանց խոսքով՝ պայմանագիրը ստուգվում է և ոչինչ բացառված չէ: Süddeutsche Zeitung-ի NDR և WDR հեռուստաընկերությունների տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին ԳԴՀ ԱԳ նախարար Հեյկո Մաասը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին նամակում մատնանշել է այդ պայմանագրի հատուկ նշանակությունը՝ առանց այն էլ սպառազինությունների ոլորտում վատ իրավիճակում:
«Բաց երկնքի պայմանագիրը պետք է պահպանվի՝ իբրև մեկը վերջին մեխանիզմներից, որ մնացել է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև վստահության հաստատման համար» հայտարարել է ԱԳ-ն: Կոնգրեսում նաև դեմոկրատներն են «մեծ անհնագստություն» հայտնել պայմանագրի հնարավոր կասեցման պատճառով: Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները համոզված էին, որ Ռուսաստնը գիտակցաբար է խախտել պայմանագիրը: Օրինակ՝ Մոսկվան մի քանի տարի արգելում է թռիչքները Կալինինգրադի վրայով: Նաև այլ տարածքներում՝ Ռուսաստանի ու Վրաստանի վիճելի սահմանի շրջանում ևս դժվարություններ են ծագում: Այնուամենայնիվ, եվրոպացիների կարծիքով՝ պայմանագիրը նշանակալից հաջողություն է: Առանձին խախտումները չեն արդարացնում խզումը՝ հայտարարում է ԳԴՀ կառավարությունը և մատնանշում պայմանագրի օգնությամբ ստացված աէրոլուսանկարների կարևորությունը, բայց նախևառաջ՝ այդ թռիչքների դերը վստահության հաստատման համար: Ինքնաթիռներում ոչ միայն դիտարկող, այլև դիտարկվող երկրի անձնակազմ է լինում: Զինվորականների ուղղակի շփումներն առանցքային նշանակություն ունեն հատկապես լարված ժամանակներում: Եվրոպան մտադիր է պահպանել ճնշումը և պնդել պայմանագրի կարևորությունն անվտանգության համար: Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Գերմանիա այցի ընթացքում հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի, ԱԳ նախարար Մայք Պոմպեոյի և ՊՆ նախարար Անեգրետ Կրամ-Կարենբաուերի հետ: Բոլորն էլ մտադիր են հանդիպումներում քննարկել բաց երկնքի պայմանագիրը:
Գեորգ Մասկոլո, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Դոնալդ Թրամփի տրենդն է՝ դուրս գալ բոլոր պայմանագրերից: ԱՄՆ նախագահին թվում է, որ հին պայմանագրերից դուրս գալով՝ նախադրյալներ է ստեղծում ԱՄՆ-ի համար շահավետ նոր պայմանագրեր կնքելու համար: Բայց դա հազիվ թե հնարավոր է՝ հաշվի առնելով, որ բոլոր երկրներն ունեն իրենց ազգային շահերը և հազիվ թե նրանց համար էլ ոսկե կանոն է «Նախևառաջ Ամերիկան»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao