Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՊՆ-ն բացասական դիրքորոշում ունի

ՊՆ-ն բացասական դիրքորոշում ունի
29.11.2019 | 23:48

ՊՆ-ի համար այսօր գործող ձևաչափն սպառիչ է, այլ ձևաչափ այսօր ՊՆ-ն չի կարող դիտարկել՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ առաջարկի` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով և այնուհետև կորոշեն՝ շարունակել ծառայությունը, թե ոչ:

«Որպես գերատեսչության ներկայացուցիչ, հայտարարում ենք և զգուշացնում, որ օրենքի գործողությունը չի երկարելու: Այս տրամաբանության մեջ խնդրում եմ ըմբռնել նաև Պաշտպանության նախարարության դիրքորոշումը: Այսօր գործող օրենքը ՊՆ դիրքորոշումն է: Մենք բացասական դիրքորոշում ունենք գործող օրենքը երկարացնելու վերաբերյալ»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որում գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը: «Դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ` պարտավորություն: Զինծառայություն չանցնելու հիմքերը ևս օրենքով սահմանված են»,- նշեց նա և հավելեց, որ Կառավարության պարտավորությունն է կիրառել այն օրենքները, որոնք ընդունվում են ԱԺ-ի կողմից, այդ համատեքստում այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն ՊՆ-ն չի քննարկում, և իր համար ընդունելի չէ:


Հարցին` մեկ ամիսը բավարա՞ր է զինվորական կրթության համար, Բալայանն ասաց, թե առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որում զինծառայողներն ստանում են զինվորական գիտելիքներ` ծառայության մնացած ամիսների համար:
«Մենք չենք կարող դիտարկել ընդհանրապես այդ ուսումնական փուլի կրճատ տարբերակը, որովհետև դա ռազմական գիտության հիման վրա ռազմական գիտնականների կողմից ստեղծված ուսումնական պրոցես է, որը տալիս է նվազագույն գիտելիքներ: Դրանից հետո զինծառայողները համապատասխան քննություններ ու ստուգարքներ են տալիս: Այս պարագայում ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում։ Միգուցե կա այլ միջազգային փո՞րձ, որին հղում է անում Սարգսյանը, ես դեռ չեմ ուսումնասիրել, դրա համար միանշանակ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց նա և ընդգծեց, թե չգիտի` երաշխիքը որն է, որ եթե ռազմական դրություն, զորահավաք հայտարարվի, այդ գումարը վճարած անձինք, որոնք մեկնել են երկրից, կվերադառնան արդյոք, թե ոչ:


Դիտարկմանը, թե Հայկ Սարգսյանը թվեր է հրապարակել չծառայած քաղաքացիների մասին` նշելով, թե հաշվարկն իրականացրել է` 18 տարեկանը լրացած ծառայողների թվից հանելով չծառայածների թիվը, արդյո՞ք դրանք գաղտնի տվյալներ չեն և արդյոք դրանց հրապարակումը օրենքի խախտում չէ, Բալայանը պատասխանեց, թե քանի որ չգիտի` թիվն ինչ կերպ է ներկայացվել, չի կարող ներկայացնել, բայց զորակոչի թվերը միանշանակ գաղտնիք են:
Փոխնախարարն անդրադարձավ նաև պատգամավորի այն մտքին, թե ստացված 10 միլիոն դրամ գումարի մի մասով զինված ուժերում մարզասրահներ կհիմնվեն:
«Բոլոր զորամասերում ունենք համապատասխան մարզասարքեր: Ես չեմ հրաժարվում այն մտքից, որ մի օր մենք կարողանանք ունենալ այնպիսի զինված ուժեր, որ ամենավերջին սպորտային սարքերն ունենանք, բայց այս փուլի համար ես կարծում եմ` մենք որոշակի առաջնահերթություններ ունենք, որոնք հաստատված են ինչպես ԱԺ-ի, այնպես էլ Անվտանգության խորհրդի, Կառավարության, պաշտպանության նախարարի կողմից, և ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել` մենք ցանկացած նախաձեռնության ու համագործակցության համար բաց ենք, որը բխում է զինված ուժերում օրինականությունը ամրապնդելուն և զարգացնելուն»,-ասաց նա:


Գաբրիել Բալայանը տեղեկացրեց նաև, որ դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին` հարցնելով` արդյոք նշված նախագիծը քննարկվել է խմբակցությունում, և տեղեկացել է, որ դեռ չի եղել քննարկում:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ