Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրդողանը վիրավորել է Մակրոնին

Էրդողանը վիրավորել է Մակրոնին
29.11.2019 | 23:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություն, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»:
Մակրոնը նշել էր նաև, որ Թուրքիան այլևս չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի օգնության վրա Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունից հետո, որը սպառնում է հակաահաբեկչական կոալիցիային: «Չգիտեմ ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան ինչ նշանակություն ունի, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»,-հայտարարել է Էրդողանը: Նա նշել է, որ Մակրոնն ահաբեկչության դեմ պայքարի փորձ չունի, դրա համար էլ «դեղին բաճկոնները օկուպացրել են նրա երկիրը»: «Քո ի՞նչ գործն է Թուրքիային հեռացնել կամ չհեռացնելը ՆԱՏՕ-ից: Դո՞ւ ես այդպիսի որոշումներ կայացնում: Թռչկոտեք ինչքան ուզում եք, բայց դուք պետք է հարգեք Թուրքիայի ինքնավարությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը ավելացրել է, որ Թուրքիայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ