«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մատենադարանում նշվեց Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրը

Մատենադարանում նշվեց Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրը
05.12.2019 | 21:07

«Կտրվելուց հետո է երևում միայն ծառի բուն հաստությունը»․ սևակյան այս տողերը թերևս լավագույն ձևով այսօր կհնչեին Մատենադարանում Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան նվիրված հանդիսության ժամանակ, որի ընթացքում կրկին ու կրկին ներկայացվեց ոչ միայն Մատենադարանը շուրջ 10 տարի ղեկավարած գիտնականի, միջնադարագիտության, նարեկացիագիտության ասպարեզում բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակի, նաև անշուշտ մեր ժամանակների ամենահայտնի բանաստեղծներից մեկի կերպարը, այլև նրա ջերմ, մարդկային, հարաբերություններն իր գործընկերների ու գրչընկերների հետ։ Երեք տարի առաջ առաջ ծանր հիվանդության հետևանքով ընդհատվեց Հրաչյա Թամրազյանի կյանքը 62 տարեկան հասակում։

Մատենադարանն ամեն տարի նրա ծննդյան օրը համախմբում է թե նրա հարազատներին, թե գործընկերներին ու գրչընկերներին, և ինչպես շեշտում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր -Ղևոնդյանը, չափազանց կարևոր է հիշել, որ Հրաչյա Թամրազյանն ոչ միայն իր լրջագույն ներդրումն է ունեցել Մատենադարանի հիմնանորոգման աշխատանքային գործընթացի բարեփոխումներում, այլև առհասարակ Հայաստանի անկախ հանրապետության կայացման գործում:


«Պարզ է, որ ամենայն ջերմությամբ միշտ հիշում ենք և հիշելու ենք: Հարցը միայն հիշելը չէ, նաև իր գործը շարունակելն է, կարևոր, հանգուցային հարցերում իր սկզբունքներին հետևելն է՝ իրականացնելու, գործադրելու համար այն, ինչ որ նախատեսվել է ու ինչ-ինչ պատճառներով կիսատ է մնացել: Շատ պայծառ, լուսավոր, պայծառատես մարդ էր, և իր այդ լուսավորությունը այսօր շատ է պետք», - «Ազատության» հետ զրույցում ասել է Տեր-Ղևոնդյանը:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ

ta-width="1" data-href="http://www.irates.am/hyâââ¬/1714026776" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում