Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ
05.12.2019 | 21:09

«Բելառուսը չի պատրաստվում մաս կազմել որևէ այլ պետության», - այսօր խորհրդարանի նորընտիր ստորին պալատում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք երբեք որևէ այլ պետության, այդ թվում՝ եղբայրական Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրություն չենք ունեցել և այժմ էլ նման մտադրություն չունենք», - ասել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահի հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 7-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ: Այդ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են երկու պետությունների հետագա ինտեգրմանը միտված փաստաթղթերի փաթեթը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ