Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը
05.12.2019 | 21:09

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Բրատիսլավայում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Նա շնորհավորել է Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցությունն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև:

Մնացականյանը ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը, փոխանցում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Հայաստանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ընդգծվեց ՀՀ-ԵՄ համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի շուրջ:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ