Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդուարդ Աղաջանյան. Անսպասելի էր, տհաճ ու զարմանալի

Էդուարդ Աղաջանյան. Անսպասելի էր, տհաճ ու զարմանալի
05.12.2019 | 21:18

Փաստացի, այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցն ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է՝ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն՝ անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալմանը:

Նա նշեց, որ իր համար սպասելի չէր այս գործը՝ նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը իրենց համար տհաճ ու զարմանալի են։ «Այնուամենայնիվ, այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, չշտապենք և թողնենք, որպեսզի քննությունն ընթանա։ Պետք է արձանագրենք, որ լինեն նախկիներ, թե ներկաներ՝ այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է, որ որևէ ապօրինություն՝ անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների», - նկատեց նա։ Հարցին՝ սա չի՞ նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել, Աղաջանյանը նշեց. «Առհասարակ, ոչինչ չի բացառվում։ Կարծում եմ՝ կարևորը ոչ թե բացառելն է, այլ՝ ստեղծելն այնպիսի համակարգ, որը ցանկացած նմանատիպ երևույթ, դրսևորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար և գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենևին այլ տրամաբանությամբ է փորձել գործել և, հետևաբար, պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին ռեակտիվ է նման նմանատիպ դրսևորումների»: Հարցին՝ այսպիսի դեպքերը չե՞ն ազդում իշխանության վարկանիշի վրա, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց.


«Ոչ, քանի որ այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարևոր և, հաշվի առնելով, որ նմանատիպ դրսևորումներն ի հայտ են գալիս և դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, ընդհակառակը, կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ