Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են 2.6 մլրդ դրամով

Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են 2.6 մլրդ դրամով
05.12.2019 | 21:20

Եթե ամփոփ փորձենք բյուջեի փոփոխությունները ներկայացնել ըստ հիմնական ցուցանիշների, ընդհանուր եկամուտները նվազել են 2.6 մլրդ դրամով, որ բացատրվում է այլ եկամուտների փոփոխությամբ, առաջարկվող նախագծում այն կազմում է 1 տրիլիոն 695 մլրդ դրամ՝ խորհրդարանում 2020-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հարկային եկամուտների մակարդակը պահպանվել է նույնը, այն կլինի 1 տրիլիոն 602 մլրդ դրամ: Համենայն դեպս, կանխատեսումն այդպիսին է, բայց երևի ձևակերպումս ճիշտ չէր, որովհետև կարծում ենք, որ այն կլինի ավելին, քան մեկ տրիլիոն 602 մլրդ դրամն է: Պաշտոնական դրամաշնորհների մակարդակը վերանայվել է՝ կապված փոխարժեքի փոփոխության հետ և կազմում է 35.3 մլրդ դրամ, այլ եկամուտները շուրջ 57.4 մլրդ դրամ, այստեղ նույնպես որոշակի գործոնների ազդեցությամբ նվազում է տեղի ունեցել»,- ասաց նա:
Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ ծախսերը նվազել են ընդամենը բացարձակ թվով՝ շուրջ 24.5 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 855, 7 մլրդ դրամ, ընդ որում, ընթացիկ ծախսերը 1 տրիլիոն 568 մլրդ դրամ է, կապիտալ ծախսերը՝ 288 մլրդ դրամ: «Այս ցուցանիշների արդյունքում պակասուրդը 2020 թվականի նախագծով ակնկալվում է, որ կլինի 160,7 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 2.26 տոկոսը, նախորդ նախագծի հետ համեմատած շուրջ 0,34 տոկոսով ավելի ցածր»,- ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ դեֆիցիտը 2019-ի համար ակնկալվում է, որ կլինի 0.6, իսկ 2020՝ 2.3 տոկոս: «Եթե ուշադրություն ենք դարձնում առաջնային պակասուրդին, գործնականում զրոյական մակարդակ է ենթադրում 2020-ին»,- նշեց նա:

Ըստ Ջանջուղազյանի՝ եթե ներկայացվի, թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա մեր պարտքի վրա, 48.2 տոկոս կառավարության պարտքի կանխատեսում է իրականացված. «Նախորդ կանխատեսման հետ համեմատած՝ սա փոփոխության է ենթարկվել, ընդ որում փոփոխման է ենթարկվել նվազեցման ուղղությամբ: Ակնկալվում է, որ այս տարի կունենանք պարտքի 50 տոկոսից ցածր ցուցանիշ պարտք/ՀՆԱ հարաբերակցության և մյուս տարի արդեն՝ 28.2 տոկոս»,- հայտարարեց նա:
Ջանջուղազյանն ընդգծեց, որ առհասարակ պարտքի տեսակետից 2 հանգամանք է ուշադրության արժանի, մեկը վճարունակության գնահատականը, մյուսը՝ իրացվելիության: «Առաջինը՝ որպես ցուցանիշ ցույց է տալիս, թե սուբյեկտը, որը պարտք է վերցնում, ինչ չափով ընդհանրապես կարող է պարտքը սպասարկել, երկրորդը՝ արդյոք այն պայմաններով, որ վերցնում է, այդ պարտքը կարող է սպասարկել, թե ոչ: ՀՀ-ն, ըստ ընդունված գնահատման մեթոդաբանության, շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Սա չի նշանակում, որ մենք պետք է մեր զգոնությունը թուլացնենք և ուշադրության կենտրոնում չպահենք պետական պարտքը, մենք համոզված ենք, որ այն պետք է լինի կառավարելի, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող աճել: Այն կարող է աճել, եթե մենք տեսնում ենք, թե այն ինչ չափով է արդյունավետ և ինչ չափով է կառավարելի»,- շեշտեց ֆինանսների նախարարը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ