Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Յուր­գեն Կլո­պի 100-րդ հաղ­թա­նա­կը

Յուր­գեն Կլո­պի 100-րդ հաղ­թա­նա­կը
06.12.2019 | 01:51
Այս ան­գամ մեր դի­տարկ­ման կենտ­րո­նում է եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի եր­կու ա­ռաջ­նու­թյուն, ու այս կերպ վար­վե­լը ոչ թե մեր քմա­հա­ճույ­քի ար­դյունքն է, այլ օ­բյեկ­տիվ ի­րո­ղու­թյուն­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն:
ԱՆԳԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին հն­գյա­կում գտն­վող բո­լոր թի­մե­րը գրան­ցել են հաղ­թա­նակ, հետևա­բար այս կտր­ված­քով փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին խոսք չի կա­րող լի­նել: Միանձ­նյա ա­ռա­ջա­տար «Լի­վեր­պու­լը» 5:2 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել վեր­ջին ե­րեք տու­րում պար­տու­թյուն­նե­րից աչք չբա­ցող, վտան­գա­վոր գո­տում հայ­տն­ված «Է­վեր­տո­նի» նկատ­մամբ: Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» խա­ղա­դաշտ են դուրս ե­կել երկ­րորդ կազ­մով: Նույն­քան ա­վե­լորդ չհա­մա­րենք և այն, որ ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյու­նում Յուր­գեն Կլո­պի սա­նե­րը դեռևս պար­տու­թյուն չեն կրել (14 հաղ­թա­նակ, մեկ ոչ-ո­քի): Այս տվյալն էլ հաշ­վի ա­ռած՝ լի­վեր­պուլ­ցի­նե­րը պրե­միեր լի­գա­յում ա­ռանց պար­տու­թյուն­նե­րի հան­դի­պում­նե­րի շար­քը հասց­րին 32-ի (27 հաղ­թա­նակ, 5 ոչ-ո­քի): Սույ­նով թի­մը գե­րա­զան­ցել է ա­ռանց պար­տու­թյուն­նե­րի խա­ղե­րի քա­նա­կով ա­կում­բա­յին ռե­կոր­դը (1987 թ. մա­յիս-1988 թ. մարտ):
Թերևս մի վի­ճա­կագ­րա­կան տվյալ էլ հի­շա­տա­կենք ու վերջ: «Է­վեր­տո­նի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը Յուր­գեն Կլո­պի հա­մար 100-րդն էր: Այս ար­դյուն­քին նա հա­սել է 159 խա­ղում: Նրա­նից ա­վե­լի հա­ջո­ղակ է ե­ղել միայն ժա­մա­նա­կին «Չել­սին» գլ­խա­վո­րած Ժո­զե Մոու­րի­նիոն, ո­րը 100-րդ հաղ­թա­նա­կը տո­նել է 142 խա­ղում:
Խո­շոր հաշ­վով հաղ­թա­նակ է գրան­ցել և «Ման­չեստր Սի­թին»՝ ար­տագ­նա­յում պար­տու­թյան մատ­նե­լով «Բյոռն­լիին»՝ 4:1: Դուբլ են հե­ղի­նա­կել Ժե­զուսն ու Մա­րե­զը: «Քա­ղա­քա­յին­նե­րը» 32 միա­վոր ու­նեն, ին­չը 11 նի­շով պա­կաս է լի­վեր­պուլ­ցի­նե­րի ու­նե­ցա­ծից: Սա­կայն Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը պա­կաս միա­վոր են հա­վա­քել (3) և ա­ղյու­սա­կի երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նով ըն­թա­ցող «Լես­տե­րից», որն ան­զի­ջում է գտն­վել հյուր ժա­մա­նած «ՈՒոթ­ֆոր­դի» նկատ­մամբ՝ 2:0:
Այս նույն ե­րեք միա­վո­րի տար­բե­րու­թյունն է և «Ման­չեստր Սի­թի»-«Չել­սի» հա­ջոր­դայ­նու­թյու­նում: «Ազն­վա­կան­նե­րը» հյու­րըն­կա­լե­լիս պար­տու­թյան են մատ­նել «Աս­տոն Վի­լա­յին»՝ 2:1:
Հն­գյա­կը 23 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Վեստ Հե­մին» հյու­րըն­կա­լած «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»՝ 2:0:
Սա­կայն պրե­միեր լի­գա­յի վե­րա­բե­րյալ խոսքն էա­պես թե­րատ կլի­ներ, ե­թե աչ­քա­թող ա­նեինք տու­րի ա­ռանց­քա­յին հան­դի­պու­մը, ո­րը նման կար­գա­վի­ճակ է ձեռք բե­րել ոչ այն­քան թի­մե­րի ու­նե­ցած ար­դյուն­քով, որ­քան նրա­նով, որ կապ­վում է նույն ան­ձի ան­վան հետ: Ա­յո, ա­յո, խոս­քը Ժո­զե Մոու­րի­նիո­յի նախ­կին ու ներ­կա թի­մե­րի հան­դիպ­ման մա­սին է: Չընկ­նենք եր­կար-բա­րակ ներ­կա­յաց­ման հետևից ու ամ­փոփ ա­սենք, որ «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» 2:1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Տո­տեն­հե­մին» (2:1) ու 21 միա­վո­րով ընդ­հուպ մո­տե­ցել ա­ռա­ջին հն­գյա­կին: «Տո­տեն­հե­մը» նրա­նից հետ է մնում մեկ միա­վո­րով:
ՖՐԱՆ­ՍԻԱ
Եր­բեմն-եր­բեմն հան­դի­պող վրի­պում­նե­րի կող­քին դի­վի­զիո­նի ա­ռաջ­նու­թյու­նում «Պա­րի Սեն Ժեր­մենն» այ­նուա­մե­նայ­նիվ շա­րու­նա­կում է հեշ­տո­րեն մաք­րել հա­շիվ­նե­րը մր­ցա­կից­նե­րի հետ՝ նկա­տե­լիո­րեն ա­ռաջ անց­նե­լով մեր­ձա­կա հե­տապն­դո­ղից, ընդ ո­րում, ակ­տի­վում դեռ ու­նե­նա­լով պա­կաս անց­կաց­րած խաղ: Այս ան­գամ երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նի զոհն է ե­ղել «Նան­տը»՝ 2:0: «Մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րի» ակ­տի­վում 36 միա­վոր է:
Ա­ղյու­սա­կում նրան հա­ջոր­դո­ղը վեր­ջին շր­ջա­նում փայ­լուն մր­ցե­լույթ­նե­րի շարք անց­կաց­նող, ար­դեն 26 միա­վո­րի տեր դար­ձած «Մար­սելն» է, որ ար­տագ­նա­յում եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թել է «Ան­ժին»:
Վեր­ջերս նկա­տե­լիո­րեն կա­յու­նա­ցած խա­ղով ա­ռանձ­նա­ցող «Բոր­դոն», որն ար­դեն ո­րե­րորդ տուրն է չի լքում եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, այս ան­գամ ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ է պար­տու­թյան մատ­նել հյուր ժա­մա­նած «Նի­մին»՝ 6:0:
Ա­ռա­ջին քա­ռյակն այս­տեղ 25 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Լի­լը» (մեկ միա­վոր է պա­կաս հա­վա­քել «Բոր­դո­յից»), որն ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Լիո­նի» նկատ­մամբ:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 4266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ