«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Դեկտեմբերի 6-10-ը՝ առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 6-10-ը՝ առանց տեղումների եղանակ
06.12.2019 | 14:57

Դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ