Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ-ն հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի նախագծին

ԱԺ-ն հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի նախագծին
06.12.2019 | 15:00

Աժ-ն հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի նախագծին: Կողմ քվեարկեցին 69, դեմ՝ 37 պատգամավորներ: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գործուղման մեջ գտնվող ևս 8 պատգամավորներ նամակով հայտնել են իրենց կողմ լինելու մասին: Ընդդիմադիր խմբակցությունները, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին:
2020-ի պետական բյուջեում նախատեսվում է 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ եկամուտ, 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս, 4.9 տոկոս տնտեսական աճ:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ