Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեր գործերը լավ են

Նիկոլ Փաշինյան. Մեր գործերը լավ են
06.12.2019 | 15:07

Իրականում մեր գործերը լավ են՝ Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա ամենակարևոր նորությունն է, մեր գործերն ավելի են լավանալու», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019-ին Հայաստանին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել Վրաստանից։ «Իհարկե, մենք Վրաստանին լավագույնն ենք մաղթում ու հույս ունենք իրար կօգնենք ավելի մրցունակ տնտեսություններ կառուցել», - ասաց նա։ Վարչապետը նշեց, թե առավել կարևոր է, որ 2020-ի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ «Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020-ին Հայաստանը լինելու է առաջինը ու սա է տնտեսականա հեղափոխության դրոշը», - ասաց վարչապետը։ Նա կոչ արեց, որ հայությունը 2020-ին հետևողական գործի բանաձևով՝ «Հայաստանի ու Արցախի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ