Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. 2018-ի մայիսից Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն

Նիկոլ Փաշինյան. 2018-ի մայիսից Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն
06.12.2019 | 15:11

Հայաստանը 2018-ից 66 մլրդ դրամով ավելացրել է պաշտպանական բյուջեն, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.


«2018-ից ՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, այսինքն՝ մոտավորապես 28 տոկոսով: 2018-ի մայիսից ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը շարունակելու է հստակ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ