«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպել է գալ քյաբաբանոցների բացմանը

Նիկոլ Փաշինյան. Անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպել է գալ քյաբաբանոցների բացմանը
06.12.2019 | 15:11

Խորհրդարանում 2020-ի բյուջեի քննարկման ժամանակ վարչապետն անդրադարձավ նաև մշակութային հեղափոխությանը: Նա նշեց, որ այս պահին մի շարք նվագախմբեր, մշակութային կոլեկտիվներ 100 տոկոսով ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչը զերծ է պահում նրանց իրենց նվաստացած զգալուց:


«Սա գործնականում նշանակում է, որ այս կոլելտիվները կարող են հաղթահարել «ձեռք պարզածի» կարգավիճակը: Ես տարիների ընթացքում վիրավորված եմ զգացել, անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ կոմերցիոն օբյեկտ է բացել և ինչ ա թե այս կոլետիվներին հովանավորչական գումար է տվել, տարել է մի հատ քյաբաբանոց ստիպել է, որ գա քյաբաբանոցների բացմանը մասնակցի, մի հատ էլ հարցազրույց տա, ասի՝ «այս քյաբաբանոցն աշխարհի ամենբարձր երևույթն է…»: Ես վիրավորված եմ զգացել և պետբյուջեն սրանով է հեղափոխական, որ մեր մշակութային գործիչներին այս վիրավորանքից ազատ են»:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ