Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին

Ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին
06.12.2019 | 15:12

Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է Ամանորի միջոցառումների ծախսերի բյուջեն ավելացնելու հարցը, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նախքան ելույթ ունենալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին փողկապ նվիրեց: Հայկ Մարությանը հարցրեց.«Կարելի է իմանալ, թե ինչու եք նվիրում»: Արմեն Ներսիսյանը պատասխանեց. «Որպեսզի Դուք էլ փողկապ կապեք մեզ նման»:


Հակադարձելով՝ Հայկ Մարությանն ասաց. ՙԵթե թույլ տաք, կվերանվիրեի շեյխերին ու շեյխուհիներին»: «Ես Ձեզ եմ նվիրել, սրտանց, իսկ նվերը չի կարելի վերանվիրել: Ես իրականում Ձեզ եմ նվիրել, իսկ Դուք հարցը կրկին տարաք ուրիշ տեղ: Չեմ հասկանում, թե Դուք ինչ եք անում և չգիտեմ, թե սրացումներն ինչու համար են»,- ասաց Արմեն Ներսիսյանը և անցավ իր ելույթին:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ