Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում

Նիկոլ Փաշինյան. Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում
06.12.2019 | 15:13

2020-ի բյուջեն հեղափոխական է և աղետի գոտու խնդիրները լուծելու առումով նույնպես հեղափոխական է, քանի որ այս տարի աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծման համար` 3 միլիարդ դրամ՝ Աժ-ում 2020-ի բյուջեի քննարկմանն եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սրանով լուծում ենք այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Նա ասաց, որ 456 միլիոն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են եղել: «Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացվել են և 2018-ի համեմատ 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել: Մենք էլ գոհ չենք սրանից, բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք աստիճան և այն ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք անպայման պետք է անցնենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հիմա մենք լոնքերով 4-րդն ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12-րդ թռեք։ Չի՛ կարող լինել այդպիսի բան, չնայած մեզ դուր է գալիս, որ ասում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գալիս, դուխ տվեք մեզ և մենք կթռնենք»,- ասաց նա: Վարչապետը կոչ արեց բոլորին`չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերի:

«Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեր՝ բոլորիս այստեղ բանավիճելու իրավունքը: Հետևաբար՝ մի գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից, ես չեմ գողանում ոչ մի լումա, և ընդհակառակը ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ամենակարևորը համարեց այն, որ կառավարության գործերը լավ են: «Այս ամենը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի է լավանում»,- ասաց նա և առաջարկեց բանաձև որդեգրել, որ «ՀՀ և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ