Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա զորք ուղարկելու լուրերը

Թրամփը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա զորք ուղարկելու լուրերը
06.12.2019 | 15:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում 12 հազար զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա: Fox News- ը, վկայակոչելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը կարող է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին դիմակայելու համար:


«Սաուդյան Արաբիա 12,000 զինվորական ուղարկելու մասին լուրը սուտ է, ավելի ճիշտ՝ դա կեղծ տեղեկություն է»: – գրել է ԱՄՆ ղեկավարը Twitter- ում:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ