Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից
06.12.2019 | 17:57

Արարատի մարզի կենսական նշանակության երեք ճանապարհահատված՝ Հ8-Տ-2-16-Հովտաշեն (2.12 կմ)‚ Տ-2-20-Դիտակ-Ջրաշեն (մոտ 2,12 կմ)‚ Արևշատ-Աբովյան մոտ 1,5 կմ‚ հանվել է թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։ Այդ ճանապարհները վերականգնվել էին 2018թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Նշված ճանապարհահատվածները‚ որոնք տասնամյակներ շարունակ չէին վերանորոգվել‚ վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն էր:

Աշխատանքային խումբը‚ որի կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի‚ մարզպետարանի‚ կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ‚ գնահատելով ճանապարհների առկա վիճակը‚ արձանագրել է‚ որ դրանք ներկայում գտնվում են պայմանագրին և նախագծին համապատասխան վիճակում։ Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են Արարատի մարզպետարանին։ Դրանց հետագա շահագործումն իրականացվելու է մարզպետարանի կողմից ընտրված ընկերությունների կողմից։

a

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ