Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում է

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում է
06.12.2019 | 20:16

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային: Նախարարը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը:


Նա ներկայացրել է վերջին շրջանում մշակված ոլորտային 4 ռազմավարությունների մանրամասները, որոնք վերաբերել են դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության շրջանակում իրականացվող միջոցառումների ուղղությունները, որոնք վերաբերել են դատական համակարգում անկախության, հաշվետվողականության ամրապնդմանը, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը և այլ հարցերի:


Նախարարը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովային, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ