Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լիլիթ Մակունց. ՀՅԴ-ականների հայտարարության «պարտիզանական պայքարի» միտքը ցնցել է շատերիս

Լիլիթ Մակունց. ՀՅԴ-ականների հայտարարության «պարտիզանական պայքարի» միտքը ցնցել է շատերիս
06.12.2019 | 20:18

Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՅԴ-ականների հայտարարություններին:

«Պարտիզանական «ջոկատների» հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս և նման բաց տեքստով նման հանձնարարականները առնվազն տարակուսանք են առաջացնում: Այն առանձին անձինք, ովքեր արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսևորումները, երևույթները կանխելու համար և թույլ չտալ հակապետական գործունեություն ծավալել»,- ասաց Լիլիթ Մակունցը: Դիտարկմանը, որ Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ գաղտնի ժողովին նման հայտարարություն արել, իրեն եք համարում հակապետական գործիչ, Լիլիթ Մակունցը նշեց. «Ես համարում եմ, որ բոլոր հայտարարությունները, որոնք միտված են հակապետական գործողություններին, այդ հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են»: Նրա կարծիքով՝ իրավապահ մարմինները և ԱԱԾ-ն ցանկացած վտանգի դեպքում անհրաժեշտ բոլոր գործողությունները կձեռնարկեն:


«Այլ հարց է, որ այստեղ նաև «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է և նսեմացումը: Իսկ «Դաշնակցությունում»՝ հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ բավականին ազնիվ և պարկեշտ անձինք կան»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:


Մի քանի դաշնակցականներ հանդես էին եկել ուշագրավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով ՀՅԴ գաղտնի ժողովից: Հայտարարությունում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրոյի անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը. «Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»,- ասվում էր հայտարարությունում:


Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն և դրան հետևած ՀՀԿ հայտարարությանը՝ նշելով, որ անընդունելի է գործընթացը քաղաքական որակելը. «Այն միտումը, որով փորձ է կատարվում որակել ամենը՝ որպես քաղաքական հետապնդում, իհարկե, չի կարող ընդունելի լինել և տեղ գտնել ՀՀ-ում»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ նույնը օրը Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց բացի, ձերբակալվեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը. «Եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, չկա որևէ զիջում այդ առումով: Կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ է: Այնպես որ, բոլոր նմանատիպ որակումներն անընդունելի են»: Լիլիթ Մակունցը կեղծ օրակարգ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները. «2018 թ. դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև ՀՀ քաղաքացիներն էին դա պահանջել: Իսկ այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում, դա նույնպես ՀՀ քաղաքացիների կամքն էր»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ