Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Եղբա՛յր, չեք լսում՝ ինչ եմ ասում, տալու համար պետք է պարտավորվածություն ունենալ, եթե պարտք չենք, ինչի՞ տանք

Նիկոլ Փաշինյան. Եղբա՛յր, չեք լսում՝ ինչ եմ ասում, տալու համար պետք է պարտավորվածություն ունենալ, եթե պարտք չենք, ինչի՞ տանք
07.12.2019 | 15:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ։ Քաղաքացիներից մի քանիսը մոտեցան նրան՝ իրենց խնդիրները ներկայացնելու։ Բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Պարոն վարչապետ, 31 տարի անցել է, սակայն մենք չենք կարողանում մեր փլված տան գումարը ստանալ»։ Փաշինյանը պատասխանեց, որ 453 քաղաքացիներից կեսին բնակարանի գնման վկայագիր է տրվել, մյուս քաղաքացիներին էլ 3 մլրդ դրամ են հատկացնում բնակարան կառուցելու համար: «Այս պահին այլ քաղաքացիներ չկան, ում պետությունը բան պարտք լինի: Մենք չենք ասում, որ թեման 100 տոկոսով փակվեց, ասում ենք՝ այն քաղաքացիները, որոնք կասեն՝ գիտեք, ինչ-ինչ պատճառով մեր նկատմամբ որոշումն անարդար է, նրանց թղթերն էլ կնայենք, կտարբերենք, կհասկանանք։ Մարդ կա՝ փողը ստացել է, տունը առել է, հետո վաճառել է ու հիմա չունի։ Այդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»,- ասաց նա։


Քաղաքացու այն դիտարկմանը, որ գոնե նպաստառուներին գումար հատկացնեն, քանի որ մինչև 2014-ը հատկացվել է, վարչապետն ասաց․ «Եղբա՛յր, չեք լսում՝ ինչ եմ ասում։ Ես շատ պարզ ասացի՝ տալու համար պետք է պարտավորվածություն ունենալ։ Եթե պարտք չենք, ինչի՞ տանք: Եթե պարտք ենք, կտանք»։

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ