Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ Սենատը Թրամփին՝ երկիրը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելն արգելող օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Սենատը Թրամփին՝ երկիրը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելն արգելող օրինագիծ է ընդունել
12.12.2019 | 14:01

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունել է երկկուսակցական օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից: Սենատոր Թիմ Քեյնը, որ օրինագծի համահեղինակներից է, նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է ի պատասխան Թրամփի վարչակազմի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ ակտիվ քննարկումների:


«Մենք տեղյակ ենք, որ Սպիտակ տան ամենաբարձր օղակներում այս հարցը լրջագույնս քննարկվում է»՝ ասել է Քեյնը: Նա հույս է հայտնել, որ օրինագիծն աջակցություն կստանա նաև Ներկայացուցիչների պալատում: Օրինագիծը սահմանում է, որ նախագահն առանց Կոնգրեսի համաձայնության չի կարող դադարեցնել անդամակցությունը կառույցին:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ