Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Մարդիկ ասում են՝ դավադիր կառավարությունն ուզում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

Նիկոլ Փաշինյան. Մարդիկ ասում են՝ դավադիր կառավարությունն ուզում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան
12.12.2019 | 14:02

Շատ կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության, թե գնանք բռնության լեգիտացման՝ թեկուզ տեղային ճանապարհով, ուրիշ տեղ կհասնենք՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոմանց դուր չեն տալիս բարձրահասակները, ցարծրահասկաները, ոմանց դուր չեն գալիս ժյուլիեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ չնայած ամեն ինչին, մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտեր են պարունակում, ինչը նոր երևույթ չէ: Նա ասաց, որ ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, և եթե երեխաների, կանանց նկատմամբ բռնություն կիրառվի, պետությունը միջամտելու իրավունք ունի: «Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցեր վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,-ասաց նա և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի մասին է, ում դեմ բռնության մասին է կոնվենցիան:


Ռուստամ Բադասյանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքը ստացել են՝ կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նա հստակեցրեց, որ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային՝ ավելի լայն ընտանիքի անդամների նկատմամբ բռնությունը կանխարգելումն է: «ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաներ որդեգրման վերաբերյալ կապ չունի»,-ասաց նա:


Վարչապետը շեշտեց, որ պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվեն: «Անկախ որևէ կոնվեցիայից, ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի: ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են, որ ստանում են դատական եզրափակում, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն, քանի որ քաղաքացիները պետք է պաշտպանված զգան»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ բռնության կոչի դեպքում պատկերն արդյոք կոնկրե՞տ է: «Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է»,-հարցրեց նա, իսկ կառավարությունից արձագանքեցին՝ սա արդեն ցեղասպանության կոչ է: Վարչապետը նշեց, որ Հովհաննես Թումանյանը հայտնի պատմվածք ունի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել և մուշտի էր ստացել:


«Հայաստանում Հանրապետությունում հեղափոխություն տեղի ունեցած չի լինի, կամ կլինի անիմաստ, եթե Հովհաննես Թումանյանի ձևակերպած օրակարգին կոնկրետ լուծումներ չլինեն»,-հավելեց նա: Վարչապետին հիշեցրին, որ պատմվածքի հեղինակը ոչ թե Հովհաննես Թումանյանն է, այլ Նար-Դոսը:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ