Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արցախի՝ արհեստածին և գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներգրավածությունը բանակցային գործընթացին շատ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս

Արցախի՝ արհեստածին և գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներգրավածությունը բանակցային գործընթացին շատ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս
12.12.2019 | 14:06

Վերջին շրջանում ակտիվություն է նկատվում Ղարաբաղի հիմնահահարցի բանակցային գործընթացը վերսկսելու և որոշ առաջընթաց ակնկալելու առումով՝ Tert.am-ին ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, ըստ որի` վարչապետը նշել է, թե խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ: Դավիթ Իշխանյանը հատկանշական համարեց 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: «Անկեղծ ասած Հայաստանի ԱԳ նախարարի հրապարակած սկզբունքները ամբողջացումն էր նախորդ տասնամյակների ընդհանուր բանակցային գործընթացի: Ինչ-որ տեղ անակնկալ էր ադրբեջանական համայնքի ներգրավվածության մասին լուրերի շրջանառումը և տեղեկատվական դաշտում համապատասխան տեղեկությունների հրապարակումը, որը իր մեջ լուրջ թե՛ վտանգներն է պարունակում, թե՛ նաև բանակցային գործընթացի մեջ արցախյան կողմի լիարժեք ներգրավվածության հարցը հարցականի տակ է դրվում»,-ասաց նա: Դավիթ Իշխանյանը նշեց, որ Արցախյան կողմի լիարժեք մասնակցության և ձևաչափի վերականգնման մասին սկսած 1997-ից անընդհատ բարձրաձայնվում է:

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանությունները օրակարգ բերեցին այդ հարցը, ինչը ակտիվություն առաջացրեց Արցախի իշխանական շրջանակներում: Այնուհանդերձ այսպես կոչված ղարաբաղա-ադրբեջանական համայնքի ներգրավվածությունը բանակցային գործընթացին իր մեջ պարունակում է շատ լուրջ մտահոգություններ, թերևս մենք խոսում ենք մի «սուբյեկտի» մասին, որը իրականության մեջ արհեստածին է և գոյություն չունի»,-ասաց նա: Դավիթ Իշխանյանը նշեց, որ պետք է իրականությունը, հնարավորությունները ճիշտ գնահատել և, ընդհանուր ռազմավարությունը ունենալով հանդերձ, մարտավարական քայլեր ձեռնարկել:

«Ես կարծում եմ, որ պետք է ունենանք մեր հստակ ռազմավարությունը և այդ ռազմավարության մեջ մեր մարտավարական քայլերը: Ես Հայաստանի ներկա իշխանությունների կողմից տեսնում եմ վարվող բանակցային գործընթացին միտված և Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված տարբեր հայտարարություններ, ընդհանուր հայեցակարգի բացակայություն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ