Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է
18.01.2020 | 14:30

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանը հունվարի 17-ին հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000 ՀՀ դրամով:

Իսկ կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով:


Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը: Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: Նշվել է նաև, որ սպանդանոցային մորթի պահանջի պարտադիր պայմանի նկատմամբ վերահսկողության խստացումը գրավել է ներդրողների ուշադրությունը. սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է:
Դժգոհություն է եղել, թե գործող սպանդանոցները չեն կարող ապահովել մորթի օրական անհրաժեշտ ծավալը: Տեղում արված հեռախոսազանգի արդյունքում, ի լուր հավաքվածների սպանդանոցի տերը պնդել է, որ իրենք մեկ օրում ի վիճակի են իրականացնել մինչև 120 գլուխ խոշոր եղջերավորի մորթ:


«Ինչ վերաբերում է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգմանը, ապա նման լիազօրություն ՍԱՏՄ-ն չունի: Մենք տեսչական-վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին ենք և մեր պարտականությունները կատարելու ենք՝ օգտագործելով հասանելի ողջ գործիքակազմը»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ