Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են կառավարության անդամներին

Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են կառավարության անդամներին
18.01.2020 | 14:47

ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նրա նախորդը՝ Դմիտրի Մեդվեդևը, հանդիպել են կառավարության անդամների հետ: ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել չորեքշաբթի, սակայն շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ մինչ նոր կազմի ձևավորվելը:


Միշուստինն առավոտյան եկել է Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ մեկ ժամ զրույց ունեցել, հետո նրանք միասին գնացել են կառավարության անդամների հետ հադիպման:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ