Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփն Իրանի գերագույն առաջնորդին հորդորել է խոսքերում զգույշ լինել

Թրամփն Իրանի գերագույն առաջնորդին հորդորել է խոսքերում զգույշ լինել
18.01.2020 | 14:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ավելի զգույշ լինել ԱՄՆ-ի նկատմամբ իր խոսքերում: Խամենեին ուրբաթօրյա աղոթքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի «խայտառակությունը», որը «գործել է վախկոտի նման»՝ ի վիճակի չլինելով «վերականգնել իր կորցրած հեղինակությունը»:


«Իրանի, այսպես կոչված, «գերագույն առաջնորդը», որ վերջին շրջանում այնքան էլ գերագույն չէ, մի քանի անհեթեթ խոսքեր է ասել ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին: Նրանց տնտեսությունը փլուզվում է, և նրանց ժողովուրդը տառապում է: Նա պետք է շատ զգույշ լինի իր իսկ խոսքերում », - գրել է Թրամփը Twitter- ում:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ