Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արարատ Միրզոյան. Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը՝ նախորդ դարի վերջին

Արարատ Միրզոյան. Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը՝ նախորդ դարի վերջին
18.01.2020 | 14:55

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության կողմից Բաքվում 30 տարի առաջ հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը՝ նշելով, որ այդպես կարող են կանխվել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունները: ՀՀ Աժ-ում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստում Արարատ Միրզոյանն ասաց.


«Հատկանշական է, որ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները միևնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միևնույն վտանգի առաջ, ինչ հայերը՝ նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը և մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար, ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատական տալը»: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հայերի նկատմամբ ջարդերը և բռնությունները Եվրոպական խորհրդարանի կողմից դատապարտվել են երեք անգամ:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ