Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյանի հետ

Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյանի հետ
18.01.2020 | 20:01

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարևորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի և նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում: Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարում երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:


Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաև Արցախի նոր գումարման ԱԺ-ի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ