ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լուկաշենկո. Բելառուսցիները հում-հում կուտեն ինձ, եթե համաձայնեմ Ռուսաստանի հետ միավորմանը

Լուկաշենկո. Բելառուսցիները հում-հում կուտեն ինձ, եթե համաձայնեմ Ռուսաստանի հետ միավորմանը
24.01.2020 | 22:57

Բելառուսի նախագահը հայտարարել է, թե չի ուզում դառնալ երկրի վերջին նախագահը։ «Բելառուսցիները հում-հում կուտեն ինձ, եթե համաձայնեմ Ռուսաստանի հետ միավորմանը», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով՝ այդ քայլին չի գնա անգամ սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Նա կրկին մեղադրել է Մոսկվային Բելառուսի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, պնդելով, թե Կրեմլը միտումնավոր է թանկացնում նավթը, «իսկ թե ինչու՝ կռահեք ինքներդ», - ասել է նա՝ պատասխանելով գործարաններից մեկի աշխատակիցների հարցերին: «Մենք ամենևին էլ չէինք չափազանցնում, երբ հայտարարում էինք, որ պատրաստ ենք նավթի այլընտրանքային աղբյուրներ գտնել», - ասել է Լուկաշենկոն, հավելելով՝ Մինսկը այժմ բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ