ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին

Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին
24.01.2020 | 23:03

Սա համարում եմ անընդունելի և ապօրինի, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկությանը:

«Այն բոլոր դեպքերում, երբ կա հոդվածք, քրեական գործ, բոլոր գործողությունները նույնպես պետք է իրավաչափ լինեն: Ի՞նչ եք կարծում քրեական գործ հարուցելու փաստը թույլտվություն է կատարելու ցանկացած ապօրինություն: Դատարանի որոշմանը ժամանակի ընթացքում, վստահ եմ, որ տրվելու է քրեաիրավական գնահատական, վստահ եմ, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել», - ասաց իրավապաշտպանը: Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ առնվազն երեք պատճառ կա, որ նման գործողություններ չէին կարող իրականացնել: Առաջինը՝ ՍԴ նախագահին այնպիսի մեղադրանք չի առաջադրվել, որ թույլ կտար բնակարանում հանցանշաններ փնտրել, երկրորդ՝ Թովմասանին առաջադրված մեղադրանքից մեկ ամիս է անցել և քննչական տակտիկայի տեսանկյունից տրամաբանական չէ մտածել, որ բնակարանում կարող էր ինչ-որ բան հայտանաբերվել:

«Երրորդ՝ մենք գործ ունենք ՍԴ գործող նախագահի հետ և դատարանը թույլ է տվել այս գործողությունը կատարել՝ հնարավոր է այնպիսի պայմաններում, երբ մեկ այլ դատարան մերժել է», - Ռուբեն ասաց Մելիքյանը: Նա ընդգծեց. «Նման գործողությունները վախեցնելու, ռեպրեսիաների տպավորություն ստեղծելու շարժառիթով են պայմանավորված»:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ