Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է

Նիկոլ Փաշինյան. ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է
25.01.2020 | 16:59

Կապանի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ քննիչի սենյակից լուսանկարը հրապարակելուն։ «Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի», մի հատ կարա՞ք բացատրեք ինչն ա թատրոն, վկային կանչել են, վկան գնացել ա քննիչի սենյակ, ինչպես ՀՀ բոլոր վկաները, նստել է քննիչի սենյակում, հարց ա տվել պատասխանել է, ստեղ թատրոնը ո՞րն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե սելֆին, որ արվել է, հաճույքի համար չի արվել։


«Արվել է նրա համար, որ էն մյուս պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, վեր կենան գնան, պռոբլեմ չսարքեն, չմիջնորդեն, որ լավ, թող քննիչը գա, իմ սենյակում հարցաքննի», - ասաց նա։ Վարչապետը ասաց, որ երեկ էլ առանց սելֆիի գնացել է քննիչի սենյակ ու պատասխանել նրա հարցերին։


«Կարգին հաղորդում»-ից հիշեցի, Նոր տարվանից առաջ մի հատ սկետչ էի դրել, արձագանքել էին՝ «ինչպիսի անլուրջ...», շատ կոնկրետ ուղերձ էր դրա մեջ, ես դրանով ցանկացել էի մեր բոլորի ուշադրությունը հրավիրել սնվելու մեր կուլտուրայի վրա», - ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որոշ շրջանակներ չեն կարող համակերպվել, որ ՀՀ վարչապետը կարող է հումորի զգացում ունենալ։ «Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կատաստրոֆա է, բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ