«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վարչապետը` Ապրիլյան պատերազմը ՌԴ համաձայնությամբ լինելու իր հայտարարության մասին

Վարչապետը` Ապրիլյան պատերազմը ՌԴ համաձայնությամբ լինելու իր հայտարարության մասին
25.01.2020 | 17:03

Ինչ ասել եմ 2016-ին, մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա՝ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբ 2016-ին ասել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, այս պահին այդպե՞ս է մտածում, թե ոչ:


«Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծենք ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,-ասաց նա:


Հավելյալ հարցին, թե 2016-ին, երբ հայտարարում էր, փաստեր ունե՞ր, վարչապետը պատասխանեց. «Ես ասացի՝ այո, իմ գրառումը ծայրից ծայր հենց նույն ձև քննարկել եմ ՌԴ մեր գործընկերների հետ: Ես միջազգային հարաբերություններում նույն սկզբունքով եմ առաջնորդվում. աշխատում եմ բոլոր գործընկերների հետ ունենալ պարզ, գործընկերային հարաբերություններ և շատ շնորհակալ եմ, որ նրանց համար նույնպես ընդունելի և հաճելի է աշխատանքային ոճը: Ամեն ինչ քննարկել եմ, այ, եթե հաջորդ հարցը տաք և ասեք՝ դե պատմեք, թե ինքը ինչ ասեց, Դուք ինչ ասացիք, այ, այդ հարցին արդեն չեմ կարող պատասխանել»,-ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ