Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղավիացիայի պաշտոնյաները ստոր արշավ էին սկսել Տաթևիկ Ռևազյանի դեմ

Քաղավիացիայի պաշտոնյաները ստոր արշավ էին սկսել Տաթևիկ Ռևազյանի դեմ
25.01.2020 | 17:06

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հայտարարությանը, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, փոփոխություններին: Փաշինյանը մեկ օրինակ բերեց՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Նրա խոսքով, Քաղավիացիայի կոմիտեում փոփոխությունները տեղի են ունեցել ի հեճուկս այդ կառույցի պաշտոնյաների, որ ամեն կերպ խանգարել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին: Նրա խոսքով, Ռևազյանի դեմ մամուլում առաջին օրվանից ստոր արշավ է իրականացվել և այդ արշավը 90 և ավելի տոկոսով կազմակերպված է եղել ներսի պաշտոնյաների կողմից: Ավիացիայի ոլորտում փոփոխությունները, Փաշինյանի խոսքով, ի հեճուկս ավանդական գիլդիայի է տեղի ունեցել: «Ամենաստոր բաներն էին գրում ինձ իր մասին՝ գնում է Ռայանէյրի պահակի հետ է հանդիպում, ձեզ խաբում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա», – ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ պաշտոնյաներն անգամ ազգային անվտանգության հարցը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին: «Սա պարզ օրինակ է, թե ինչպես է փոփոխությունը տեղի ունենում ի հեճուկս պետական համակարգի: Կոնկրետ ավիացիայի ոլորտում փոփոխությունները տեղի են ունեցել ի հեճուկս այդ շրջանակի: Ինչով կարողացել՝ խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են անիվների մեջ փայտ են մտցրել», ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ անձամբ ինքն է նրանցից մի քանիսին ազատել պաշտոնից և հրահանգել մոտ չթողնել պետական կառավարման համակարգին: Այդ պաշտոնյաների մտահոգությունը, ամենևին էլ հայկական ավիացիա չի եղել: Փաշինյանի խոսքով, նրանք մտածել են միայն, թե ինչպես անեն, որ երկու օդանավ տանեն Աֆրիկա, կեղտոտ գործարքների մեջ ներքաշեն Հայաստանի Հանրապետությունը՝ 300 դոլար ավել աշխատելու նպատակով: Վարչապետը զարմացել է, թե ինչու է Ռևազյանն այդքան ներողամիտ այդ մարդկանց հանդեպ:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ