Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը բացառել է վերադարձը կիսանախագահական համակարգին

Նիկոլ Փաշինյանը բացառել է վերադարձը կիսանախագահական համակարգին
25.01.2020 | 17:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է վերադարձը կառավարման կիսանախագահական համակարգին: Նրա խոսքով, կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է և այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել: Կիսանախագահական համակարգն է եղել կառավարման համակարգի ձախողման հիմնական պատճառը:

«Կամ պետք է լինի ամբողջական նախագահական կամ ամբողջական խորհրդարանական համակարգ: Իմ կարծիքով, կառավարման համակարգ չպետք է փոխենք
առնվազն այնքան ժամանակ մինչև չենք համոզվել, այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է»: Վարչապետի խոսքով, սահմանդրական փոփոխությունների նպատակն է դատական համակարգի համապատասխանեցումը այսօրվա իրողություններին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ