Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրայր Թովմասյանն իր ծառայությունն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին

Հրայր Թովմասյանն իր ծառայությունն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին
25.01.2020 | 17:08

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նոր իշխանություններին: «2018-ի մայիսից ՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան», ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ