Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին. թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա

Արմեն Աշոտյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին. թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա
25.01.2020 | 17:09

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար: Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով՝ հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։


1. Եղե՞լ է Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:
2. Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
3. Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:
Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:
Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:
Ինչպես ինքն է խոստովանել վերջերս մի նեղ շրջապատում, Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցություների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է):
Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն:


Հ.Գ. Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը»:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ