Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք մենք` Արցախի Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը և Ալիևը

Նիկոլ Փաշինյան Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք մենք` Արցախի Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը և Ալիևը
25.01.2020 | 17:13

Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է՝ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Մյունխենում պլանավորված է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ սամիթում շփվել են Ադրբեջանի նախագահի հետ՝ այդպիսի շփումները համարելով օգտակար: «Շատ կարևոր եմ համարում, որ դուք՝ բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում Ալիևի հետ ինչի մասին եմ խոսում, դա նկարագրված է 2019-ի մարտի 12-ի Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկա բանակցություններում մեր քննարկումների շրջանակը: Այս պահին որևէ փաստաթուղթ սեղանին, որը մենք քննարկում ենք՝ չկա։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի կոնկրետ, առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար: Ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ ադրբեջանական կողմից, ցավոք սրտի այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իր այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: «Սա, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտվենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է, բայց մեր դիրքորոշումը կառուցողական է: Մենք գտնում ենք, որ պետք է կարգավորել Արցախի հարցն այն հայեցակարգի և սկզբունքների շրջանակում, որոնք ասել եմ Ստեփանակերտում, նաև ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են կառուցողական աշխատանքի, թեպետ հասկանում են բարդությունը: «Բայց դա մեր պատասխանատվությունն է տարածաշրջանում: Ես նաև ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք մենք` Իլհամ Ալիևը, Արցախի նախագահը և Հայաստանի վարչապետը: Սա անձնավորված պատասխանատվություն է, և ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն, որի տակից պատվով դուրս գալը չափազանց դժվար է, բայց ով է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ լիներ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե երեկ Հատուկ քննչական ծառայությունում, որ գործի շրջանակում է հարցաքննվել. «Հիշում եք, որ 2018 թ. Կոշ քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում են գործել: Ես, երբ դարձա վարչապետ հիշեցի այդ գործի մասին, հետո մտածեցի ամոթա, կասեն սկսել է իր անձնական գործերով զբաղվել: Այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի, չեմ կարող ասել թե ով, իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել և ասել է, թե գիտի ով է կազմակերպել այդ հարձակումը, տվել է կոնկրետ մարդկանց անուններ և գործ է հարուցվել, ցուցմունք է տվել, որից հետո ինձ կանչել էին հարցաքննության: Նաև ինձ տուժող եմ ճանաչվել»:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ