Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան, Ո՞րն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում

Նիկոլ Փաշինյան, Ո՞րն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում
25.01.2020 | 17:17

Հազիվ առիթ է, եկեք նայենք, թե ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում, Կապանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հեռախոսից սկսեց ընթերցել մի հրապարակում, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը։


«Պարբերություն 1. Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ.
Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։


Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
3. Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
4. Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
Պարբերություն 2.
Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։


Պարբերություն 3.
Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։
Փաշինյանն ասաց, որ հրապարակումը չի հերքվել նախկին իշխանությունների կողմից։ «Հիմա սա այն ժառանգությունն է, ըստ հրապարակման, որ եղել է սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք էս ժառանգությունը կորցրել ենք։ Ուզում եմ ասել հետևյալը՝ որ պահին հենց էս նույն կետից ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։ Ոչ մի։ Բացարձակապես։ Հիմա Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ էս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ չէ։ Թող Արցախի ժողովուրդը, թող հայ ժողովուրդն ասի՝ էս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է էն բանակցություների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ։ Հիմա առաջարկում և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան», - ասաց վարչապետը։ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ Արցախի ընտրություններում բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ