Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կլի­նի Փա­շի­ն­յա­նի կա­ռա­վա­րու­թ­յան վս­տա­հու­թ­յան հան­րաք­վե»

«Կլի­նի Փա­շի­ն­յա­նի կա­ռա­վա­րու­թ­յան վս­տա­հու­թ­յան հան­րաք­վե»
07.02.2020 | 01:36
«Սկզ­բում ԱԺ մե­ծա­մաս­նու­թյու­նը ցան­կա­նում էր ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա վերց­նել, հե­տո ի­րա­վա­բա­ննե­րի, հա­վա­նա­բար դես­պան­նե­րի խոր­հր­դով հետ կանգ­նեց և ո­րո­շեց հար­ցը դնել հան­րաք­վեի։ Ե­թե հան­րաք­վե լի­նի, այն ոչ թե կլու­ծի ՍԴ-ի հար­ցը, այլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան վս­տա­հու­թյան հան­րաք­վե կլի­նի»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց Շի­րա­կի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս, ՔՊ նախ­կին ան­դամ ԱՐ­ԹՈՒՐ ՀԱՄԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԸ՝ հա­վե­լե­լով, որ ՍԴ-ի կազ­մա­լուծ­ման պատ­ճառն այն է, որ Փա­շի­նյա­նը ձգ­տում է ծա­վա­լա­պաշ­տա­կան իշ­խա­նու­թյուն ու­նե­նալ Հա­յաս­տա­նում, քա­նի որ իշ­խա­նու­թյան մյուս թևերն ար­դեն իր «գր­պա­նում» են։ Ըստ մեր զրու­ցակ­ցի, ե­թե Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծը ՍԴ-ն վա­րույթ չըն­դու­ներ և կա­ռա­վա­րու­թյա­նը հա­կա­ռակ ո­րո­շում չկա­յաց­ներ, հնա­րա­վոր է ՍԴ-ն այս­պի­սի վի­ճա­կում չհայ­տն­վեր, քա­նի որ այս ըն­թաց­քում չի ե­ղել մեկ այլ դեպք, որ այդ կա­ռույցն իշ­խա­նու­թյան քիմ­քին ան­հա­ճո այլ ո­րո­շում է կա­յաց­րել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Հ. Գ. Ար­թուր Համ­բար­ձու­մյա­նի հետ զրույ­ցը՝ «Ի­րա­տե­սի» հա­ջորդ՝ փետր­վա­րի 11-ի հա­մա­րում։
Դիտվել է՝ 4000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ