«Ներդ­րում­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են հիմ­նա­վոր, ինս­տի­տու­ցիո­նալ և օ­րենսդ­րա­կան բա­րե­փո­խում­ներ»

«Ներդ­րում­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են հիմ­նա­վոր, ինս­տի­տու­ցիո­նալ  և օ­րենսդ­րա­կան բա­րե­փո­խում­ներ»
07.02.2020 | 01:58
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է տն­տե­սա­գետ ԿԱ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ։
-«Գազպ­րոմ Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյու­նում քն­նարկ­վում է գա­զի սա­կագ­նի վե­րա­նայ­ման հար­ցը և չի բա­ցառ­վում, որ ըն­կե­րու­թյու­նը դի­մի ՀԾԿ հանձ­նա­ժո­ղո­վին հա­մա­պա­տաս­խան հայ­տով։ Ե­թե նման հայտ ներ­կա­յաց­վի, ի՞նչ խն­դիր­նե­րի ա­ռաջ կա­րող ենք կանգ­նել:
-Ի­րա­վա­ցի եք, նման խո­սակ­ցու­թյուն­ներ վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում շր­ջա­նառ­վում են, սա­կայն պետք է փաս­տել, որ ներ­կա պա­հին «Գազպ­րոմ Ար­մե­նիան» դեռևս գա­զի թան­կաց­ման հայտ չի ներ­կա­յաց­րել Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղով։ Ըստ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան աղ­բյուր­նե­րի՝ առ­կա է պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն առ այն, որ մինչև ապ­րի­լի 1-ը սա­կագ­նի փո­փո­խու­թյան հայտ չի ներ­կա­յաց­վի հանձ­նա­ժո­ղով։ Կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ տվյալ պա­հին թան­կաց­ման մա­սին ո­րո­շում առ­կա չէ, սա­կայն սա դեռևս չի նշա­նա­կում, որ ա­ռա­ջի­կա­յում կբա­ցառ­վի այդ­պի­սի թան­կա­ցու­մը։ Ու­զում եմ հի­շեց­նել, որ գա­զի գի­նը 15 դո­լա­րով ար­դեն իսկ բարձ­րա­ցել էր 2019 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից (150-ից դար­ձել էր 165 դո­լար՝ 1000 խմ-ի դի­մաց), սա­կայն այդ թան­կա­ցու­մը չանդ­րա­դար­ձավ սպա­ռող­նե­րի վրա, քա­նի որ չե­զո­քաց­վեց «Գազպ­րոմ Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին: Ե­թե ապ­րի­լին «Գազպ­րոմ Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան հայտն ամ­բող­ջու­թյամբ բա­վա­րար­վի ՀԾԿ հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից, ա­պա գա­զի գի­նը սպա­ռող­նե­րի հա­մար կա­րող է թան­կա­նալ մինչև 10 տո­կո­սի չա­փով:
-Ե­թե Ռու­սաս­տա­նը, ա­մեն դեպ­քում, գնա գա­զի գնի բարձ­րաց­ման, դա լի­նե­լու է տն­տե­սա­կա՞ն, թե՞ քա­ղա­քա­կան հաշ­վար­կի ար­դյունք։
-Սահ­մա­նին գա­զի գնի փո­փո­խու­թյուն ա­ռայժմ չի նա­խա­տես­վում, քա­նի որ տա­րես­կզ­բին «Գազպ­րոմ Ար­մե­նիան» հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց, որ 2020-ի հուն­վա­րի 1-ից Վրաս­տա­նի և Հա­յաս­տա­նի սահ­մա­նին գա­զի գի­նը կմ­նա 2019-ի մա­կար­դա­կին: Ինչ վե­րա­բե­րում է նա­խորդ տար­վա գա­զի գնի բարձ­րաց­մա­նը, կար­ծում եմ` դա ա­վե­լի շուտ քա­ղա­քա­կան, քան թե տն­տե­սա­կան հաշ­վարկ­նե­րի հետևանք էր, չնա­յած, միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այդ եր­կու գոր­ծոն­նե­րը խիստ փոխ­կա­պակց­ված են:
-Գա­զի թան­կա­ցու­մը կհան­գեց­նի նաև շղ­թա­յա­կան թան­կաց­մա՞ն։
-Բնա­կա­նա­բար, գա­զի գի­նը ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է ինչ­պես բնակ­չու­թյան, այն­պես էլ տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի ե­կա­մուտ­նե­րի և ծախ­սե­րի հետ: Վեր­ջին­նե­րիս հա­մար գազն ար­տադ­րու­թյան կարևոր հում­քա­յին բա­ղադ­րիչ է, ու դրա թան­կաց­ման հետևան­քով կբարձ­րա­նա ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քը, ինչն էլ իր հեր­թին կազ­դի շու­կա­յում դրա մր­ցու­նա­կու­թյան վրա։ Հատ­կա­պես կբարձ­րա­նա այն ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քը, ո­րում գա­զի ծախ­սի տե­սա­կա­րար կշիռն ա­վե­լի մեծ է։ Տար­բեր հաշ­վարկ­նե­րով՝ ե­թե սահ­մա­նին գա­զի գի­նը թան­կա­նում է 10 %-ով, բնակ­չու­թյան ծախ­սե­րի վրա դա ազ­դում է մի­ջի­նը 5-6 %-ի չա­փով։ Ինչ վե­րա­բե­րում է բնակ­չու­թյա­նը, ա­պա վեր­ջին­ներս գրե­թե կրկ­նա­կի կտու­ժեն, քա­նի որ ստիպ­ված կլի­նեն ա­վե­լի շատ վճա­րել ինչ­պես սպա­ռած գա­զի, այն­պես էլ ար­դեն իսկ թան­կա­ցած ապ­րանք­նե­րի դի­մաց: Հետևա­բար, գա­զի գնի ցան­կա­ցած չա­փի թան­կա­ցու­մը բա­ցա­սա­բար կանդ­րա­դառ­նա Հա­յաս­տա­նի ամ­բողջ տն­տե­սու­թյան վրա։
-Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը, երբ նոր էին ստանձ­նել երկ­րի կա­ռա­վա­րու­մը, խո­սում էին ան­գամ գա­զի սա­կագ­նի ի­ջեց­ման մա­սին։ Հի­մա, կար­ծես, հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­նում։
-Քա­նի որ գա­զի գի­նը սահ­մա­նում է Ռու­սաս­տա­նը, հետևա­բար ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ան­մի­ջա­կան լծակ­ներ չու­նի ազ­դե­լու սահ­մա­նին գա­զի գնի նվա­զեց­ման վրա: Սա­կայն, կար­ծում եմ, կա­ռա­վա­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի նվա­զեց­նե­լու սպա­ռո­ղին հաս­նող գա­զի վերջ­նա­կան գի­նը: Փաս­տա­ցի` գա­զը սահ­մա­նին ար­ժե 165 դո­լար, իսկ սպա­ռո­ղին այն վա­ճառ­վում է 290 դո­լա­րով: Այ­սինքն,՝ կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ 125 դո­լար գնա­յին տար­բե­րու­թյու­նը կր­ճա­տե­լու հար­ցում: Այդ նպա­տա­կով անհ­րա­ժեշտ է նախ և ա­ռաջ աու­դիտ ի­րա­կա­նաց­նել «Գազպ­րոմ Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյու­նում և պար­զել գա­զի կո­րուստ­նե­րը, ա­նար­դյու­նա­վետ ծախ­սերն ու դրանց կր­ճատ­ման հաշ­վին նվա­զեց­նել նաև գա­զի գի­նը սպա­ռող­նե­րի հա­մար: Այս պա­հին նման գոր­ծըն­թաց դեռ չի ի­րա­կա­նաց­վել:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը նաև հպար­տո­րեն հայ­տա­րա­րում էին տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին, բայց սո­վո­րա­կան մար­դիկ այդ «հե­ղա­փո­խու­թյան» ազ­դե­ցու­թյու­նը սե­փա­կան մաշ­կի վրա չեն զգում։ Դրան զու­գա­հեռ, հա­ճախ տար­բեր խն­դիր­նե­րով մար­դիկ ճա­նա­պարհ են փա­կում, կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց ակ­ցիա­ներ են ա­նում։ ՈՒ՞ր մնաց տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը:
-«Հե­ղա­փո­խու­թյուն» եզ­րույթն այդ­քան էլ տե­ղին չէ տն­տե­սա­կան ո­լոր­տի հա­մար: Կար­ծում եմ՝ կա­րե­լի է կի­րա­ռել, օ­րի­նակ, ա­ռա­ջան­ցիկ կամ կա­յուն տն­տե­սա­կան զար­գա­ցում եզ­րույ­թը։ Ինչևէ, հար­ցին անդ­րա­դառ­նա­լով նշեմ, որ հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րը տն­տե­սա­կան ա­ճի շո­շա­փե­լի ազ­դե­ցու­թյունն ի­րենց վրա կզ­գան այն ժա­մա­նակ, երբ այդ ա­ճը լի­նի նե­րա­ռա­կան ու եր­կա­րա­ժամ­կետ: Բնա­կա­նա­բար, տն­տե­սա­կան ո­րո­շա­կի բարձր ակ­տի­վու­թյան պայ­ման­նե­րում ո­րո­շա­կի ո­լորտ­նե­րում ընդգրկված սու­բյեկտ­նե­րը հա­վե­լյալ օ­գուտ­ներ ստա­ցել են՝ օ­րի­նակ, մե­քե­նա­նե­րի առևտուր, խա­ղեր և զվար­ճու­թյուն­ներ, սա­կայն այս­պի­սի ա­ճի մո­դե­լը նե­րա­ռա­կան չէ և եր­կա­րար­ժամ­կետ հատ­վա­ծում Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան հա­մար ա­վե­լի շատ խն­դիր­ներ կա­րող է ստեղ­ծել՝ հան­գեց­նե­լով տն­տե­սու­թյան ան­հա­մա­չա­փու­թյուն­նե­րի:
-Իշ­խա­նու­թյուն­ներն ա­սում են՝ կա­ռա­վա­րու­թյու­նը աշ­խա­տա­վարձ է բարձ­րաց­րել, թո­շակ է ա­վե­լաց­րել, բայց այս տար­վա սկզ­բից ու­ժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի նոր մաք­սա­տուր­քը, շուրջ 700 ապ­րանք թան­կա­ցել է, գա­զի սա­կագ­նի հա­վա­նա­կան բարձ­րաց­ման մա­սին է խոս­վում, այս ա­մե­նը, բնա­կա­նա­բար, շղ­թա­յա­կան թան­կա­ցում­նե­րի է հան­գեց­նե­լու, իսկ մի քա­նի հա­զա­րով ա­վե­լաց­ված թո­շակն ու աշ­խա­տա­վար­ձը ի՞նչ խն­դիր կա­րող են լու­ծել։
-Բնա­կա­նա­բար, աշ­խա­տա­վար­ձե­րի ու թո­շակ­նե­րի չն­չին բարձ­րա­ցու­մը չի կա­րող էա­պես փոխ­հա­տու­ցել Հա­յաս­տա­նի սպա­ռո­ղա­կան շու­կա­յում հուն­վա­րի 1-ից հե­տո տեղ գտած և սպաս­վե­լիք գնա­ճը: 2020-ի հուն­վա­րի 1-ից եր­րորդ եր­կր­նե­րից ներ­մուծ­վող գրե­թե բո­լոր ապ­րան­քա­տե­սակ­նե­րի վրա սկ­սում են տա­րած­վել ԵԱՏՄ մաք­սա­յին դրույ­քա­չա­փերն ամ­բող­ջու­թյամբ, ին­չի հետևան­քով 699 ապ­րան­քա­տե­սա­կի մաք­սա­յին դրույ­քա­չա­փեր կա­վե­լա­նան, այդ թվում՝ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի՝ մսի, մսից սնն­դա­յին են­թամ­թերք­նե­րի ո­րոշ տե­սակ­նե­րի, կաթ­նամ­թեր­քի, կեն­դա­նա­կան կամ բու­սա­կան ծագ­ման ճար­պե­րի, յու­ղե­րի, ձե­թի, ո­րոնց մաք­սա­յին դրույ­քա­չա­փե­րը կբարձ­րա­նան շուրջ 2,5-3 տո­կո­սով։ Բարձ­րա­նա­լու է նաև դե­ղո­րայ­քի մաք­սա­յին դրույ­քա­չա­փը։ Բա­ցի այդ, 2020 թվա­կա­նի հու­լի­սի 1-ից կբարձ­րա­նան նաև մի շարք ապ­րանք­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, ո­գե­լից խմիչք­նե­րի՝ օ­ղու, կո­նյա­կի, գի­նու, գա­րեջ­րի, ծխա­խո­տի, բեն­զի­նի, դի­զե­լա­յին վա­ռե­լի­քի, սեղմ­ված բնա­կան գա­զի ակ­ցի­զա­յին հար­կի դրույ­քա­չա­փե­րը, ին­չը ևս կհան­գեց­նի այդ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնի բարձ­րաց­ման։ Ե­թե սրան հա­վե­լենք նաև գա­զի գնի հնա­րա­վոր բարձ­րա­ցու­մը, ինչն էլ իր հեր­թին շղ­թա­յա­կան թան­կա­ցում­նե­րի ա­լիք կա­ռա­ջաց­նի, կար­ծում եմ` բնակ­չու­թյան սո­ցիա­լա­կան վի­ճա­կը ոչ միայն չի լա­վա­նա, այլև ան­կում կգ­րան­ցի:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը ներդ­րում­նե­րի բում էին խոս­տա­նում նաև, այդ բու­մը կա՞:
-2018-ի ապ­րի­լյան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո թե՛ իշ­խա­նու­թյան, թե՛ հա­սա­րա­կու­թյան ո­րո­շա­կի հատ­վա­ծի մոտ կար­ծիք էր ձևա­վոր­վել, որ օ­տա­րերկ­րյա ներդ­րում­նե­րի բուռն ներ­հոսք կլի­նի Հա­յաս­տան, սա­կայն, ինչ­պես տես­նում ենք, դա տե­ղի չու­նե­ցավ։ Ներդ­րում­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են հիմ­նա­վոր, ինս­տի­տու­ցիո­նալ և օ­րեն­սդ­րա­կան բա­րե­փո­խում­ներ։ Ի­րա­կա­նում օ­տա­րերկ­րյա ներդ­րո­ղին ա­վե­լի շատ հե­տաք­րք­րում են բիզ­նես հիմ­նե­լու և վա­րե­լու դյու­րի­նու­թյունն ու գրավ­չու­թյու­նը, իսկ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի հրա­պա­րա­կած Doing Business 2020 վար­կա­նի­շը վկա­յում է՝ Հա­յաս­տա­նը 2019 թվա­կա­նին վեց նի­շով հե­տըն­թաց է ու­նե­ցել նա­խորդ տար­վա հա­մե­մատ և զբա­ղեց­նում է 47-րդ տե­ղը աշ­խար­հի 190 եր­կր­նե­րի շար­քում։ Նման հե­տըն­թա­ցը պայ­մա­նա­վոր­ված է հինգ ա­ռան­ձին ցու­ցա­նիշ­նե­րով. փոքր ներդ­րող­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյուն, սնան­կու­թյան գոր­ծըն­թաց, շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի տրա­մադ­րում, հար­կե­րի վճա­րում և վար­կե­րի ստա­ցում։ ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը վեր­ջերս ա­սու­լի­սի ժա­մա­նակ խո­սեց միայն մեկ ցու­ցա­նի­շի՝ փոքր ներդ­րող­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան գծով հե­տըն­թա­ցի մա­սին, այն մեկ­նա­բա­նե­լով որ­պես Հա­մաշ­խար­հա­յին բան­կի մե­թո­դա­բա­նու­թյան փո­փո­խու­թյան ար­դյունք, սա­կայն մնա­ցած չորս ցու­ցա­նիշ­նե­րով հե­տըն­թա­ցի պատ­ճառ­նե­րի և դրանց վե­րաց­մանն ուղղ­ված քայ­լե­րի մա­սին ո­չինչ չաս­վեց։ Նա­խա­րա­րը մեր երկ­րի ներդ­րու­մա­յին օ­րեն­սդ­րու­թյու­նը ներ­կա­յաց­նում է որ­պես մի­ջազ­գա­յին լա­վա­գույն չա­փա­նիշ­նե­րին հա­մա­հունչ տն­տե­սա­կան փաս­թա­թուղթ, այն դեպ­քում, երբ այդ օ­րենքն ըն­դուն­վել է 1994-ին և վա­ղուց չի հա­մա­պա­տաս­խա­նում թե՛ մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին, թե՛ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան զար­գաց­ման հրա­մա­յա­կա­նին։
-Կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել է 4,9 տո­կոս աճ, բայց նպա­տա­կա­կետ է դրել նվա­զա­գույ­նը 6-7 տո­կոս տն­տե­սա­կան աճ գրան­ցել: Ի­րա­տե­սա­կա՞ն թիվ է:
-Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի կող­մից հրա­պա­րակ­վող «World Economic Outlook» զե­կույց­նե­րում պաշ­տո­նա­պես հրա­պա­րակ­վում են աշ­խար­հի եր­կր­նե­րի մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­ներն ու դրանց կան­խա­տե­սում­նե­րը ա­ռա­ջի­կա մի քա­նի տա­րի­նե­րի հա­մար։ ԱՄՀ վեր­ջին զե­կույ­ցում Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ա­ճը 2020-ի հա­մար կան­խա­տես­վում է 6%, ինչն էլ գու­ցե հիմք է ծա­ռա­յել ա­վե­լի բարձր նպա­տա­կա­կե­տի մա­սին հայ­տա­րա­րե­լու։ Ի­հար­կե, տն­տե­սա­կան ա­ճի ներ­կա­յաց­ված թվե­րը ո­րո­շա­կիո­րեն վկա­յում են տն­տե­սու­թյան մեջ դրա­կան մի­տում­նե­րի մա­սին, սա­կայն կարևոր հարց է, թե ի­րա­կա­նում ազ­գա­յին ար­դյունքն ինչ­պե՞ս է բաշխ­վում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում։ Կրկ­նեմ՝ հան­րա­պե­տու­թյու­նում տն­տե­սա­կան ա­ճը նե­րա­ռա­կան չէ և հիմն­ված է ոչ ար­տա­հա­նե­լի ո­լորտ­նե­րի վրա, ին­չը տն­տե­սու­թյան հա­մար եր­կա­րա­ժամ­կետ հատ­վա­ծում լուրջ ա­ռա­ջըն­թաց չի կա­րող ա­պա­հո­վել։ Անհ­րա­ժեշտ է փո­խել տն­տե­սա­կան ա­ճի մո­դե­լը՝ խթա­նե­լով տն­տե­սու­թյան ի­րա­կան հատ­վա­ծի` ար­տա­հա­նող ճյու­ղե­րի զար­գա­ցու­մը։
-Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյունն էլ վս­տա­հեց­նում է, թե 7,8 % տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նիշ ու­նենք: Սա ի՞նչ թիվ է:
-Տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շի (ՏԱՑ) մի­ջո­ցով, ընդ­հան­րա­պես, գնա­հատ­վում է տն­տե­սու­թյան հիմ­նա­կան ո­լորտ­նե­րի ըն­թա­ցիկ ի­րա­վի­ճա­կը։ 2019-ին Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շը, ըստ ՀՀ վի­ճա­կագ­րու­թյան կո­մի­տեի հրա­պա­րակ­ման, 2018-ի հա­մե­մատ 7,8 %-ով ա­ճել է։ Այդ ա­ճը գրանց­վել է ի հա­շիվ ծա­ռա­յու­թյուն­նե­րի, առևտրի, ար­դյու­նա­բե­րու­թյան, ո­րոշ չա­փով` նաև շի­նա­րա­րու­թյան ո­լորտ­նե­րի։ Ինչ վե­րա­բե­րում է գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին, այս­տեղ ան­կու­մը շա­րու­նակ­վել է։ Հարկ է նշել, որ ՀՆԱ-ի աճն ու ՏԱՑ-ի ա­ճը թեև տար­բեր ցու­ցա­նիշ­ներ են, սա­կայն սո­վո­րա­բար դրանք մոտ են լի­նում մի­մյանց և ար­տա­հայ­տում են երկ­րի տն­տե­սու­թյան ա­ճի տեմ­պե­րը։ Կար­ծում եմ, թերևս սա է նաև հիմք հան­դի­սա­ցել կա­ռա­վա­րու­թյան հա­մար՝ նա­խորդ տար­վա ար­դյունք­նե­րով ակն­կա­լե­լու նույն մա­կար­դա­կի տն­տե­սա­կան աճ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Դիտվել է՝ 3535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ